ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Բարգավաճումի գաղտնիքը

Բարգավաճումի գաղտնիքը
30.09.2025 | 21:59
Հոկտեմբերի 1
«Դու’ք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա,
ինչո”վ այն կաղվի, այլ միայն դուրս կթափվի
ևմարդկանց ոտքի կոխան կլինի»
(Մատթեոս 5. 13)։
«Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել
եք երկրի չորս ծագերից» (Ես. թե. 22):
Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի փրկվեք: Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքներից:
Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ սպառնա ձեզ, ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք, ձեր կամ այլոց համար, Ինձ դիմեք: Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից: ՈՒղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք:
Հիշեք` Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով:
Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի: Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով` զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ: Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում: ՈՒստի վստահեցեք Ինձ ու թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:
ՈՒրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են: Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր առատության` Քանանի Երկիրը:
Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ