«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը
14.11.2013 | 23:06

Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացավ բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։

Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ բուհում «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ամենամյա է։ 10 ֆակուլտետային լավագույն ուսանողներից ընտրվում է բուհի լավագույնը։ Լավագույն ուսանողի ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, և հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն և այլն։ Ֆակուլտետային 10 լավագույն ուսանողները պարգևատրվեցին նոութբուքերով, իսկ բուհի լավագույն ուսանողն իր ամառային 8-օրյա հանգիստը կանցկացնի Իտալիայում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ նման մրցանակաբաշխությունները նպատակ ունեն ուսանողներին ցույց տալու, որ գիտելիքը, բարձր առաջադիմությունը խրախուսվում է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի նման ծրագրերն ուսանողության շրջանում ավելի հաճախակի լինեն։ Ուսանողը պետք է համոզված լինի, որ ինքն իր ուժերով կարող է հասնել նվաճումների, և նրա գիտելիքը կարող է գնահատվել տարբեր բնագավառներում»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաև նկատեց, որ գերազանց առաջադիմությամբ և ակտիվությամբ հատկապես առանձնանում են իգական սեռի ներկայացուցիչները։ Ընդ որում, մանկավարժական համալսարանի բոլոր 10 ֆակուլտետներում էլ լավագույնի կոչմանն այս տարի արժանացան ուսանողուհիները։

Լավագույն ուսանող ճանաչված Ասյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավագույնը ճանաչվելու համար ոչ մի գաղտնիք գոյություն չունի, պարզապես պետք է լավ սովորել ու հավատալ ուժերին։

Նշենք, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ