ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Սպասվում է դաժան փորձություն

Սպասվում է դաժան փորձություն
18.05.2012 | 06:42

Մայիսի 23-ին Իտալիայում կմեկնարկի մինչև տասնինը տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «էլիտ ռաունդի» մրցաշարը: Հայաստանի ընտրանին Իտալիայի, Բելգիայի ու Իսպանիայի հավաքականների հետ կվիճարկի աշխարհամասի առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգիրը: Մեր հավաքականի առաջին մրցակիցն է լինելու Իսպանիայի ընտրանին, հաջորդ մրցակիցներն են բելգիացիները (մայիսի 25) և իտալացիները (մայիսի 28): Բացառությամբ պաշտպան Էդուարդ Թաթոյանի ու Աղվան Պապիկյանի, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի ու Լեհաստանի առաջնություններում, հավաքականի մյուս անդամները ներկայացնում են հանրապետության ֆուտբոլային ակումբները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ