Մի՛ թող արյունը զոհասեղանին-
սրբի՛ր քո ձեռքով,
քո սրտի փափուկ ճերմակով մաքրիր,
թե չէ չարքերը կարող են հանկարծ
ետ գալ ու նաև արյունդ խմել,
և քեզնից պատառ չթողնել անգամ...
Մեղկ հեռուներում իմ Քույրն է լռին
դեդեւում բախտի խաչ ու պսակով -
միանձնուհու պես ու սաստ մերժվածի,
ամբաստանյալի, քշվածի տեսքով,
թեպետ աստղահուռ հմայք ունի նա,
անմեղության ցոլք՝ էության էջին
եւ գեղեցկախոս աչքեր ու հոգի:-
Երեկ Եվրազեսի նիստին հաջորդած ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի ելույթն էի լսում նաև ՀՀ-ի վերաբերյալ: Ամեն բան շատ լուրջ է. եթե որևէ մեկին թվում է, որ, ռուսերեն ասած, пронесет, հիասթափեցնեմ՝ դժվար:
Շատ պարզ, ազնիվ, առանց մի գրամ երկիմաստության, կոնկրետ, հասկանալի բառերով ի՞նչ ասվեց՝ փորձեմ ամփոփել...