Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ռուսական «հովանոցը» Հայաստանին կփրկի

Ռուսական «հովանոցը» Հայաստանին կփրկի
24.09.2013 | 12:56

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դրական է գնահատում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, քանի որ շատ դեպքերում Ռուսաստանը Հայաստանին «փրկում է»: «Եթե Հայաստանը մնա Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում, չի նշանակում, որ մեր երկիրը չի զարգանա: Ռուսական միջուկային հովանոցը Հայաստանին շատ բաներից է փրկում: Սա պետք է հաշվի առնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լևոն Շիրինյանը: Ըստ քաղաքագետի, թեև Հայաստանի անդամակցությունը համաշխարհային զարգացումների մեջ «աննշան» է, բայց դրա շուրջ տեղեկատվական պատերազմ է ծավալվել, քանի որ, մի կողմից, առկա է Ռուսաստանի, որպես աշխարհաքաղաքական կենտրոն դառնալու հավակնությունը, մյուս կողմից էլ` ՆԱՏՕ-ն փորձում է դեպի Արևելք տարածվել: Այս քաղաքական պատերազմում, Շիրինյանի դիտարկմամբ, Ռուսաստանը և Արևմուտքը ՈՒկրաինային և Վրաստանին հանգիստ չեն թողնի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ