«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Զվարթնոց» օդանավակայանը քանդվելու է

«Զվարթնոց» օդանավակայանը քանդվելու է
21.01.2014 | 14:48

«Ավիաընկերությունների համար լավ տարի կլինի 2015-ի գարունը»,- այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը` սա բացատրելով ժամերի փոփոխությամբ, որը մինչ այս եղել է, և նախատեսված չվացուցակով: Այլ խոսքով` աշխատանքի պլանավորման առումով դրական ժամանակաշրջան է լինելու: «Երբեմն պախարակելու նման է հնչում, թե ինչու է էս մեկի բարեկամը, եղբայրը քաղավիացիայի ոլորտ մտնում: Այդպիսի բան չկա, յուրաքանչյուրն այդ բիզնես է մտնում իր ռիսկերով, իր ֆինանսական ներդրումներով: Եթե կարող են` թող մտնեն: Բոլորիդ էլ խորհուրդ եմ տալիս, եթե բարեկամներ, ծանոթներ ունեք, խնդրեմ»,-նշեց Մովսիսյանը` հընթացս նկատելով, որ ավիացիոն բիզնես անելը Հայաստանում շատ բարդ է, և եթե Հայաստանում երկու-երեք ընկերություն կարողանանք շահագրգռելով մտցնել շուկա, մեծ հաջողություն կլինի:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն անդրադարձավ նաև «Զվարթնոց» օդանավակայանի քանդման հարցին: «Քանդումը լինելու է: Վարչապետն առաջարկեց, որ ինչ-որ մի պուրակում «Զվարթնոցի» մակետը հավաքվի, ինչը կարող է ժամանցի լավ վայր լինել: Սա և ավիացիան, և Էռնեկյանի թիմի դրական են ընդունել: Սակայն վերջնական լուծման տարբերակն ինչպիսին կլինի, դեռ հայտնի չէ»,-ասաց Արտյոմ Մովսիսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ