ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Բա քննադատությունդ ու՞ր է

Բա քննադատությունդ ու՞ր է
07.09.2018 | 00:18

Երբ Հայկ Մարությանը խոսեց սև ու սպիտակ ուժերի մասին, քննադատության ալիքը չուշացավ: ՀՀԿ-ից նրան պատասխանեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, արժանանալով «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի քննադատությանը, որը, ի թիվս այլ մեղադրանքների, հետաքրքրվեց, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ինչու՞ այդքան պերճախոս չէր Վիգեն Սարգսյանը, ինչու՞ չէր քննադատում նրան:

Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ այս ընթացքում նա գեթ մեկ անգամ իր թիմակից, վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատե՞լ է, թե՞ մտածում է, որ նրա բոլոր քայլերն անթերի են: «Եթե հարցեր կան, միասին քննարկում ենք: Քննադատություն կա, ինչպե՞ս չկա: Մեզ էլ են քննադատում, մենք էլ ենք քննադատում: Որ բան լինի՝ կքննադատենք: Ես առաջին մարդկանցից մեկն եմ եղել, որ մեր նախարարին հանձնաժողովի նիստի ժամանակ քննադատել եմ»,- հակադարձեց Ալեն Սիմոնյանը:
Այդուհանդերձ, դժվար է մտաբերել, որ Ալեն Սիմոնյանը հրապարակայնորեն քննադատած լինի Նիկոլ Փաշինյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ