Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Նիկոլալոլոն ու ազգամանթոն

Նիկոլալոլոն ու ազգամանթոն
31.05.2025 | 10:00

Տականքության նոր ռեկորդը Մայիսի 28-ն էր

Սարդարապատ:

Նայում ես զինվորականների քայլերթը, նկատում՝ գլխավոր հրամանատար կոչվածի «եխիդնի», տեսածից զզված, աբդուլ համիդյան հայացքն ու հարց տալիս ինքդ քեզ.

Ո՞վ է սա, ի՞նչ է սա, ի՞նչ կապ ունի Հայաստանի, հայկական բանակի հետ…

Ախր այդ խորհրդանշական հաղթանակի օրը վերջինիս խորթ է, մանավանդ, երբ «հաղթանակ» եզրույթի հետ հաշտ չէ, առավել ևս որ ոտքից գլուխ պարտության ու կապիտուլյացիայի սիմվոլ է:

ՈՒ այս ողորմելի, անհայրենիք գոյը Հայկական լեռնաշխարհ-բնօրրանում 3 հազար տարուց ի վեր ապրող հայությանը, էքստազի մեջ ընկած, իր մարգարեական սենսացիոն բացահայտումն է «ավետում», թե բա ա՛յ ժողովուրդ, էվրիկա՜, «մեր հայրենիքը գտնվել է. մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի»:

Ստացվում է՝ մինչ այս պահը հայրենիքը կորած էր, չկար բնօրրան որտեղ ապրում-արարում էինք, չկար ու անիրական էր 1-ին Հանրապետությունը, Սովետական Հայաստանը, 3-րդ Հանրապետությունը, ու նոր, 2025 թվականին Նիկոլը գտավ իրական մեր հայրենիքն ու այդ լուրն ավետեց մեզ:

Դե որտեղի՞ց իմանայինք, որ Հայաստանի Հանրապետությունը պետական միավոր է, որը ստեղծվել է մեր հայրենիք Հայաստանի մի մասի վրա։

Որտեղի՞ց իմանայինք՝ հայրենիք ու պետություն հասկացությունների տարբերությունը։

Ստացվում է՝ Արցախցին, որն հազարամյակներով ապրում էր իր հայրենիքում, և որը նա նվիրեց Ալիևին, դարձնելով նրանց գաղթական՝ դա հայրենիք չէր:

Արցախը կորցրեցին, իրական Հայաստան-հայրենիքը գտան:

Հետո մտքի էվերեստը պետք է ասի.

«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»:

Լուրջ ե՞ս ասում.

թո բա թե մենք, այն էլ հիմա, ավելի ինքնիշխան ու անկախ ենք:

Եփած հավ ես խնդացնու՞մ:

Արտաշես, Տիգրան Մեծ, Գագիկ ու մյուս հայ թագավորներ, լսու՞մ եք ինչ է ասում իրական Հայաստանի Գիքոր-Գավրոշը:

Դե շուռ եկեք գերեզմաններում:

Ա՛յ շրջմոլիկ պատուհաս, թարսի պես այսօր մենք ավելի ստորացված, նվաստացված, նսեմացված, խեղճացած, ողորմելի, պարտված, աշխարհով մեկ խայտառակված ու ծաղրուծանակի ենթարկված, կործանման ու վերացման եզրին գտնվող վիճակում ենք՝ քան երբևէ:

Ասում է.

«Եթե անգամ Սահմանադրությունը չհամապատասխանի «խաղաղության պայմանագրի» պահանջներին, պատրաստ եմ՝ համոզելով ժողովրդին փոխել մայր օրենքը: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիրը հակասում է ՀՀ շահերին, ես կնախաձեռնեմ հայկական շահերի փոփոխությունը»:

Չէ բայց այս կարգի կոլաբորացիոնի՞ստ, օտարի շահը սպասարկո՞ղ:

Բա հետո՞, հետո էլ ի՞նչն էս փոխելու, տալու, հանձնելու, զիջելու Ալիևի քմահաճույք-պահանջով:

Էլ՞ ինչ կանես կիրթ ու կառուցողական կոլեգայիդ համար, ով քեզ «հիմար հարբեցող ծաղրածու» էր անվանում ու այդպես էլ քեզ ընդունում է:

Ասում է՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն պատմական շանս կա», րոպեներ անց ասում է՝ «Ադրբեջանը Հայաստանի 60 տոկոսը Համարում է Արևմտյան Ադրբեջան»։

Ասում է՝ «խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև լուծում է բոլոր հնարավոր խնդիրները», հաջորդ խոսքում ասում է՝ «խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում խաղաղություն»:

Ասում է՝ «Ինձ համար միանշանակ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն», կրկին հակասելով իր իսկ կողմից վերը նշվածն ու այն, որ նույն բանն ասում էր, թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին և թե՛ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ։

Էլ չհիշեցնեմ, թե Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ինչպես էր ստոծանին ճղելով ասում՝ «Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, դա միանշանակ է», «Արցախը Հայաստան է և վե՛րջ», իսկ հիմա՝ «Արցախը Ադրբեջան է և վե՛րջ», Շուշին էլ՝ անգույն, դժբախտ ու դժգույն:

Այսքանն էլ բավ չէ, օրվա կառավարության նիստում ասում է.

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են։

Մարդը մտնում է եկեղեցի, նայում ես՝ չորս կողմը աղբանոց․

մեկի շորերը, կոշիկները, կաֆել-մետլախը, աբալովկի կտորները, արմատուրը, մեկի կռավատը»։

Ա՛յ պիղծ նզովյալ, ի՞նչ ես բարբաջում.

Թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, անգամ ամենահեռավոր գյուղերում եկեղեցիները միշտ խնամված, մաքուր ու կոկիկ են։

Հատուկ ես անու՞մ:

Երեկ մուսուլմանների հոգևոր առաջնորդ՝ Ալլահշուքյուր Փաշազադեն էր ատելությամբ վայրահաչում, հեգնում, վիրավորում Հայ եկեղեցուն, այսօր՝ դու՞…

Սինխրոնացված արժեզրկման, խեղման էստաֆետա՞ է:

Պատվե՞ր ես կատարում:

Սա էլ յուրովի «օվերտոնի պատուհան է» հա՞:

Տեսե՞լ ես ադրբեջանում ինչպես են ցիտում ու գնահատականներ տալիս ասածիդ:

Մարդիկ ասում են՝ «ՀՀ վարչապետն իր բերանով է ասում, որ եկեղեցիները «բարդակնոց-կլադովկա» են դարձրել ու մեզ անհիմն մեղադրում են, թե Ղարաբաղում հայկական եկեղեցիները մենք խեղում ենք»:

Փաստորեն՝ ադրբեջանցիներին ես արդարացնում, հա՞…

Վաղն էլ կասես՝ բա մեզ եկեղեցի պե՞տք է, կրոն ու հավատք պե՞տք է, համ էլ եկեղեցիները մերը չեն՝ ուդիական-ալբանական են:

Քո դեպքում այս ամենը չի բացառվում:

Ա՛յ ոչ ու բարով վարչապետ՝ չուլանը ավգյան գոմեր սարքած ու օուրելյան անասնաֆերմայի վերածած ԱԺ-ն է քո գլխավորությամբ հանդերձ։

Կամ՝ ով էլ խոսա չուլանից, փնթիությունից, աղբից ու թափթփվածությունից:

Այ խեղկատակ, մոռացե՞լ ես երորդ մասի տանդ պատերը:

Տունդ մտնողը ժայռապատկերներով քարանձավ-քարայր էր տեսնում:

Հիմա է որ՝ չուլանում ապրածդ շատ տեսար, ճոխ տեսար, պատից կախ չտեսար ճակտիցդ կախ տեսար, «из грязи в князи» դարձար:

Չուլանը, աղբն ու կեղտը քո հոգեշեղված գլխում ու «երկրի հակառակ կողմը» սեռաշեղված գրքում է:

Նայում ես ու ապշում…

Երկրի ղեկավարդ ու ազգի առաջնորդ, ում համար Գառնու տաճարը՝ հավաբուն է, Զորաց քարերը՝ ռագատկի քար, եկեղեցիները՝ չուլան:

Զուգընկերուհու համար էլ մարդիկ՝ «էշեր, տգետ, տխմար, ոջիլ, գեղցիներ» են։

Դե իսկ իրական դեմքի բացահայտումը՝

առավոտ լուսով ֆեսբուքյան պատին՝ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» աբսուրդային քոմենթն էր:

ՈՒ այս աշխարհում մեկը կգտնվի, որ քեզ ասելու է՝ հալալ է քեզ դուխով վարչապետս, ճիշտ ես ասում, լավ ես արել նման ցենզուրայից դուրս, փողոցային լկտի արտահայտություն ֆեյսբուքյան էջումդ գրել:

Պորտը տեղն ես դրել:

Արա՛, դու վարչապետ ես, երկրի առաջին դեմք, թե՞ քուչի լակոտ:

Սա վարչապետի վարքագի՞ծ է:

Աշխարհում այսպիսի բան չկա:

Որ երկրի ղեկավարը ֆեյսբուքով աբիժնիկություն դրսևորի, տերտեր քրֆի, կամ «նամյոկներ» անի:

Դոգից ինչո՞վ ես դու տարբերվում:

ՈՒ դու խոսում էս կրթվելու՞ց, որ այն նորաձև՞ է…

Մեկ ասում ես՝ «սրան-նրան բռնելու եմ շինեմ», հիմա էլ սրա-նրա դոմփելն ես բարձրաձայնում:

Այսքան թուլամորթ, էմոցիոնալ, անտակտ, անմակարդա՞կ, այս մակարդակի լիրիկական զեղումնե՞ր:

Այս աստիճան անինքնասեր պադոշ, ստոր սրիկա, նենգ ու գծուծ:

Այս աստիճան անամոթ, ցինիկ տականք:

Այս կարգի սեփական ժողովրդին ծաղրել:

Սա ինչ պատիժ էր, ինչ մղձավանջ,

սա ինչ թյուրիմացություն է:

Գիտեմ՝ հոգեբուժարանի գժի «պուտյովկեն» ապահովված է:

Ո՞նց կարելի է սրան հանդուրժել, սրա արածների հետ համակերպվել:

Բա իրենից ավելի նիկոլ, վերոնշյալ որակներով ոչ պակաս էն մի ժրաջան Ալենը:

Մարդ ոչ ավելի, ոչ պակաս ասում է.

«Ղարաբաղի (Արցախ ասի՝ տեղնուտեղը ինֆարկտը կխփի) շրջափակման ժամանակ, արցախցիների ու ադրբեջանցիների միջև առևտուր է եղել, կոնյակ են վաճառել»:

Դե ինքն այնտեղ է եղել, անձամբ իր աչքով է տեսել, համ էլ իրեն վստահելի մարդիկ են ասել:

Հետո կոսմոպոլիտ, թրքասեր, խարիզմատիկ կերպարն ասածը պետք է «թագավորեցնի», թե բա՝ «խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո, ՀՀ-ի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են առևտուր անել, բոլոր ձևերով իրար հետ կոմունիկացվել ու շփվել»:

Այսքան ինքնավստահ ու լավատես է երկրի թվով երկրորդ պատուհասը:

Բա մտքի փայլատակումը, թե բա՝ «Մենք էլ ենք տարածքային պահանջներ դնում Ադրբեջանի հանդեպ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենց նախագահ են ընտրում: Դրա հայելային արձագանքն է «արևմտյան Ադրբեջանի» պահանջը Ալիևի կողմից»:

Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է՝ ես էլ հեսա կգամ, կմտնեմ «Արևմտյան Ադրբեջանն» կհիմնադրեմ․

Հայկական մոլորակից դուրս եկեք»:

Այո՛-այո, այս միտքը երկնել է «Աղդամի արծիվ»՝ ՀՀ ԱԺ նախագահը:

Ինչ խոսք՝ լոգիկան սպանում է:

Ըստ այս ադրբեջանական նարատիվներով առաջնորդվող պատահական խեղկատակի՝ Արցախի նախագահի ընտրությունը համարվում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, հետևաբար, սիմետրիկ է Ալիևի՝ «Արևմտյան ադրբեջան» ստեղծելու պահանջը:

Այս աշխույժ տականքը գուցե չգիտի, որ ուզում ես անգամ ծպտուն մի հան, մեկ է, նրանց մոտ կա գծած-գրած, օրակարգ դարձած՝ «արևմտյան Ադրբեջան» ծրագիր, որ Արցախը տալով չես պրծել, սրանց առավելապաշտական նկրտումները չեն վերջացել, ընհակառակը, նրանց ախորժակն ես բացել:

Հիմա էլ Հայաստանդ են ուզում, ընդ որում, առանց հայերի:

Արցախի օրինակով:

«Արցախն» ու «Արևմտյան Ադրբեջանը» նրանց համար նույն հարթության վրա են:

Ստացվում է՝ դուք ձեր թիմով ադրբեջանցիներից ավելի լավ եք հիմնավորում՝ «Արևմտյան Ադրբեջան» զառանցանքը:

Դե իսկ կուլմինացիան՝ «Ո՞նց են հայերն ապրում Վրաստանում, նույն կերպ 300 հազար ադրբեջանցիներն են ապրելու այստեղ: Ամեն ինչ պետք է լինի փոխադարձ: Երբ կլինի խաղաղության պայմանագիր՝ հայերը կարող են ապրել Բաքվում, իսկ ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ ժամանակին ապրել են: Մեր շուկաներում հայտնվելու են ադրբեջանական ապրանքներ, Ադրբեջանում՝ հայկական. հայերը և ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի, մերվեք սրա հետ» անկեղծ պատասխանն էր:

Ա՛յ դեմագոգ ջահել, իրենք սիրով կգան, կգան սեփականատերի իրավունքով, այնպես կգան, որ հայը թողնի գնա, ոչ թե հայի հետ հաշտ ու համերաշխ ապրելու, համագոյակցելու:

Բայց մեկը դու կգնա՞ս ժամանակին քո հայրենիք համարվող Աղդամում կամ Բաքվում ապրելու:

Չնայած մեկը քեզ ու քպ-ականներիդ՝ Սաֆարովից էլ լավ, աղ ու հացով կդիմավորեն, կպատվեն, մեդալ էլ դոշերիդ կխփեն:

Այս խոսքերից ենթադրելի է, որ «խաղաղության պայմանագրի» մեջ ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ համաձայնության կետ էլ կա:

Ինչևէ, ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Քանդել, կործանել հայկականը, վերացնել ազգային դիմագիծը, տարածել ատելություն, անտագոնիզմ ու թշնամանք, պառակտել հասարակությանը:

Սա է ծրագիրը:

Ինչևէ, ապշած եմ:

Ողբամ քեզ, Հայ ժողովուրդ:

Շարունակիր հանդուրժելը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ