Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փախչելու ճիշտ ժամանակն է, մի բան էլ` ուշացած ...

Փախչելու ճիշտ ժամանակն է, մի բան էլ` ուշացած ...
01.04.2025 | 14:28

Կապիտուլյանտը վախում է, դողում է թուրքից. Ալիևի քիթը, դեռ ավելին, շվաքն անգամ տեսնելիս սարսափից դողում է։

Պատրաստ է անգամ թշնամու կոշիկները լիզել, միայն թե խաղաղության հավաստագիր ստանա։

Սակայն իր ժողովրդի առջև ահեղ առյուծ է ձևանում, մռնչում է, գոռում, թույն ու թարախ ժայթքում:

Իրավիճակ է փոխվել:

Ժամանակն է, որ կապիտուլյանտը զգուշանա, վախի և սարսափի նաև իր ժողովրդի ահեղ դատաստանից։ Հատուցման ժամը մոտենում է լույսի արագությամբ։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Մեկնաբանություններ