Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ազդեցության գոտիների վերաբաշխման բնական գործընթաց է, որը բխում է նաև մեր շահերից

Ազդեցության գոտիների վերաբաշխման բնական գործընթաց է, որը բխում է նաև մեր շահերից
25.04.2025 | 17:05

ԱՄՆ-ում կան ավելի հայամետ կարծիքներ, բայց կորոնավիրուսի պրոպագանդիստները չեն կարող հայամետ, առավել ևս, հումանիստ նամարվել:

Ամեն ինչն է քաղաքականության հետևանք, բառացիորեն ամեն ինչը. դեմոկրատների գլխավոր հակառակորդը ՌԴ նախագահն է, իսկ գործող վարչախմբինը՝ Չինաստանը, որպես պետություն:

Անկախ ԱՄՆ-ի նախագահի տարածած երեկվա հաղորդագրությունից (սիրենք նրան, թե ոչ, ընդունենք, թե չընդունենք), նա շատ լավ հասկանում է ԱՄՆ-ի ազգային շահերը, որոնք այս պահին չեն պահանջում պատերազմել ՌԴ-ի հետ։

Ազդեցության գոտիների վերաբաշխման բնական գործընթաց է, որը բխում է նաև մեր շահերից։

Հ.Գ. Վերոնշյալ «մեր»-ի հետ Հայաստանի գործող իշխանությունները կապ չունեն: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ հենց այս տրամաբանական շղթայից ելնելով է, որ «Հայաստան» դաշինքն է լինելու գլխավոր դերակատարը ՀՀ ներքաղաքական կյանքում՝ մինչև 2026-ը:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ