Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Դիմակայելու ամենաարդյունավետ միջոցն օր առաջ կապիտուլյանտից ազատվելն է

Դիմակայելու ամենաարդյունավետ միջոցն օր առաջ կապիտուլյանտից ազատվելն է
29.09.2025 | 14:49

2025 թ հոկտեմբերի 1֊ից 2026 թ. մարտի 20֊ը թուրքական բոլոր բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում կազմակերպվելու են հայերեն լեզվի մասնագիտացված դասընթացներ։

Հետաքրքիր է թուրքական բանակի սպայակազմին որտե՞ղ է պետք գալու հայերենի իմացությունը, առավել ևս, որ Հայաստանի կառավարիչն ամբողջապես կատարում է էրդողանի բոլոր ցանկությունները։

Արցախը, 2020֊23 թթ, թուրքական աշխարհի համար լաբարատորիա էր հայաթափության և պետականության կործանման, ցեղասպանության առավել «քաղաքակիրթ» դրսևորումների համար։

Առաջիկայում մեզ առավել բարդ փորձություններ են սպասվում, դիմակայելու ամենաարդյունավետ միջոցը ողջ էությամբ կապիտուլյանտից ազատվելն է օր առաջ։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ