«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ե՛վ Եվրոպայում, և՛ մեզ մոտ, և՛ ամենուր պրոբլեմների ու մարտահրավերների պատճառները պետք է փնտրել ուժ ու շահ ունեցողների մեջ

Ե՛վ Եվրոպայում, և՛ մեզ մոտ, և՛ ամենուր պրոբլեմների ու մարտահրավերների պատճառները պետք է փնտրել ուժ ու շահ ունեցողների մեջ
23.09.2025 | 16:07

Աշխարհի տակ ամեն ինչ արվում է ուժի ու փողի միջոցով, և դա նշանակում է, որ աշխարհն ու նրա առանձին մասերը կառավարվում են ուժ ու փող ունեցողների ձեռքով։

Նույնը կատարվում է նաև առանձին երկրներում, իսկ թույլ երկրներում՝ առավել ևս, քանի որ վերջիններիս ուժն ու ֆինանսները ավելի ուժեղների կողմից նշանակովի մի բուռ մարդկանց ձեռքին են։

Այս իմաստով հասարակ ժողովրդից մեծագործություններ պահանջողները պարզապես կամ թյուրիմացության մեջ են, կամ էլ, իրենց դատարկ կոչերով մարդկանց պայքարի մղելով, հետապնդում են այլ նպատակներ, քանի որ հասարակ մարդու ձեռքին իրական ուժ չկա։

Պատմության մեջ ժողովրդական կոչեցյալ շարժումներն ու ապստամբություններն էլ առանց առաջնորդների չէին կարող տեղի ունենալ, առաջնորդներ, որոնք հաղթող էին դուրս գալիս միայն այն դեպքերում, եթե նրանց ուժն ու կազմակերպվածությունը ավելի հզոր էին լինում, քան՝ հակառակորդինը։

Դրանից բացի, այս հարցում կարևոր է այն, թե ինչպիսին է մարդկանց մենթալիտետը, խեղճ ու ենթարկվո՞ղ, որի համար ավտորիտար կառավարումը բնական և ընդունելի է, թե՞ ավելի ազատ ու իրավունք ունեցող, որին էլ հավատացրել են, որ ինքը ևս մասնակցում է երկրի կառավարման գործին։

Խեղճուկրակների դեպքում հարցը պարզ է, քանի որ իրենք ուժ չունեն, բացի դրանից էլ, ճնշող ուժի դեմ իրենց հանող պոտենցիալ առաջնորդներն էլ են խեղճուկրակ ու ենթարկվող։

Շատ ավելի բարդ է ավելի ազատ ու իրավունքին վարժված մարդկանց դեպքը, այն իմաստով, որ նրանք էլ, խեղճուկրակների նման, նույնիսկ այն դեպքերում, երբ երկրների ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը ժողովրդի շահերից չի բխում, որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկում։

Օրինակ, միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա, որը կատարվել է և ԵՄ-ի, և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի ղեկավարների համաձայնությամբ, այդ երկրների ժողովուրդներին կանգնեցրել է կատարված փաստի առաջ, բայց նախկինում այդ հզոր ժողովուրդները հիմա անզոր են նման մարտահրավերի առաջ։

Կամ նույն ԵՄ-ի ժողովուրդները ի՞նչ կարող են անել, երբ նրանց ղեկավարները, մի քանի տարի հետո Պուտինի հնարավոր հարձակման կեղծ պատրվակով, ռազմականացման պլաններ են մշակում և զինում Ուկրաինային, մի բան, որի նպատակը Ռուսաստանի անբավ հարստություններին ու ռեսուրսներին տիրանալն է և Արևմուտքի կյանքը երկարացնելը։

Նույն ձևով, ի՞նչ կարող է անել լեհ ժողովուրդը, երբ Եվրոպան, Լեհաստանի ղեկավարության հետ միասին, պատրաստվում է երկիրը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, քանի որ ուկրաինական պատերազմը իր նպատակին չհասավ։

Նույնը՝ մեր ժողովուրդը, որին ով հասնում, մեղադրում է, քանի որ նա հետևողականորեն իր միջի վատերի դեմ չի պայքարում։

Վատ չէր լինի, որ մեր վայ քաղաքագետները փորձեին համեմատել ժողովրդի հնարավոր պոտենցիալ ուժը պետության հզորության և այդ հզորությանը սատարող օտարների հզորության հետ ու տեսնել, որ նախօրոք մանրամասնորեն և բազմակողմանիորեն պառակտված ժողովուրդը պարզապես մոլորված է ու հավատը կորցրած ամեն ինչի նկատմամբ։

Ե՛վ Եվրոպայում, և՛ մեզ մոտ, և՛ ամենուր պրոբլեմների ու մարտահրավերների պատճառները պետք է փնտրել ուժ ու շահ ունեցողների մեջ, իսկ ժողովուրդները բանից անտեղյակ են։

Հերիք է սուտ տեսություններով մարդամեջ ընկնեք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ