ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ժամանակավրեպ պերսոնաժի խռխռոցը

Ժամանակավրեպ պերսոնաժի խռխռոցը
25.06.2025 | 16:13

Նիկոլի ու նրա զուգընկերուհու գռեհիկաբանության հերթական դոզան և ակնհայտ քաղաքական ձերբակալությունների ալիքը խոսում են մի բանի մասին՝ երկրով մեկ լսվում է Նիկոլի ռեժիմի անկման խռխռոցը:

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ «հեղաշրջման պլան» կոչվածը էժան սարքոցի է, բայց ստիպում է, որ իր փոքրիկ խմբակի անդամները (ասֆալտի եղնիկից մինչև առողջապահության նախարար), հերթով մայեն այդ թեմայով՝ ԱԺ ՔՊ խմբակցության մոտ փորձելով ստեղծել պատրանք, թե իրավիճակի վրա Նիկոլն ունի ուժային վերահսկողություն:

Բայց ինքն էլ գիտի, որ վերակսկողություն չունի, որովհետև Սամվել Կարապետյանի ֆակտորով փոխվել է գործընթացի ամբողջ բովանդակությունը:

Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլը չգիտի՞, որ Եկեղեցու և Սամվել Կարապետյանի ֆակտորները «նախկին-ներկա» տափակ ձևաչափը, որտեղ նա իրեն կոմֆորտ զոնայում էր զգում, փոխել են՝ նոր իրողության մեջ օրակարգի առաջին պլան բերելով համաժողովրդական ու համահայկական միասնության գաղափարը՝ ընդդեմ նիկոլական ժեխաիշխանության:

Ի՞նչ եք կարծում՝ Էրդողանի հետ շփումներից Նիկոլը չի՞ հասկացել, որ արևմտյան էլիտաների համար ինքն այլևս ժամանակավրեպ պերսոնաժ է, ու եթե արևմտյան էլիտաներին պետք լինի Հայաստանում ժեխաիշխանության շարունակություն, ապա միևնույն է, իր սպառված կերպարից ազատվելու են:

Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլը չգիտի՞, որ Ռուսաստանի իր նախկին հովանավորներն այլևս խաղի մեջ չեն կամ առնվազն՝ այդքան էլ խաղի մեջ չեն, հոտը չի՞ առնում, որ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել և «ֆուկ լինելուց» հինգ պակաս է:

Չի՞ հասկանում, որ Հայաստանում իրեն ատող, իրենից զզվող 80 տոկոս կա, փողոցային շարժման ահռելի պոտենցյալ կա, իմպիչմենտի գործընթաց կա, բանտից պայքարող Սամվել Կարապետյանի ֆակտոր կա, Եկեղեցու շուրջ օրեցոր շատացող համախմբում կա, ԱԺ ՔՊ խմբակցությունում վախ-հոգնածություն կա, և այս ամենը ցանկացած պահի կարող է իր դեմ «մոլորակների շքերթի վերածվել»:

Նիկոլն այս ամենը շատ լավ գիտի, դրա համար էլ վայրահաչում ու խռխռում է: Անկեղծ ասած՝ այլ տարբերակ չունի. ով տեսել է, թե Իջևանում ինպես են խոզ մորթում, գիտի, թե ինչ ձայներ են գալիս… Հավատացեք, սարսափելի տեսարան է:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ