ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը և պաշտոնից հետ կանչելը մեծ վնաս տվեց ՀԱՊԿ անդամ երկրների ընտանիքում մեր դիրքին, հեղինակությանն ու բարի համբավին: Շահառուները՝ մեր թշնամիները:
Հետևանքը` փաստացի հարձակում ՀԱՊԿ անդամ պետության դեմ, սադրանք ՀԱՊԿ-ի դեմ:
Թշնամու սարսափ, գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդումով և կալանավորումով «գլխատվեց» Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ):
Շահառուները՝ մեր թշնամիները:
Հետևանքը` պատերազմի ժամանակ փորձառու երկրապահներին առաջնորդող չկար:
Գեներալներ Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների հետապնդումներն ու կադրային ջարդերը` հիմնավոր, թե անհիմն, թուլացրին բանակը:
Շահառունները՝ մեր թշնամիները:
Հետևանքը` անկազմակերպ բանակ, պարտություն:
Կաթողիկոսի դեմ արշավը, հիմնավոր, թե ոչ, արշավ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ:
Շահառուները` մեր թշնամիները, և որ նույնն է, աղանդները:
Մի՛ մտեք կաթողիկոսի «մատի» ու «մատանու» արանքը:
Պարգև ՕՀԱՆՅԱՆ