ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Տարաբնույթ աղանդների ու հակաեկեղեցական որոշ շրջանակների համար պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու հող է նախապատրաստում

Տարաբնույթ աղանդների ու հակաեկեղեցական որոշ շրջանակների համար պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու հող է նախապատրաստում
17.09.2025 | 19:25

Ցավոք, երեկ Հանրային Հեռուստաընկերությունը եթեր է տրամադրել

Արագածոտնի թեմում սպասավորող Տեր Արամ քահանա Ասատրյանին, որտեղ

վերջինս իր անձնական նեղսրտվածությունն ու որոշ բամբասանքներ

ներկայացնում էր որպես մեր Սուրբ Եկեղեցում առաջացած լուրջ խնդիր՝ սույնով

հող բացելով իշխանության կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավին:

Ակնհայտ է, որ Տեր Հայրը, զուրկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

կարգուկանոնից, նվիրապետական կարգից, եկեղեցաբանությունից և հովվական

ծառայության գիտակցությունից։ Նրա խոսքից պարզ է դառնում, որ վերջինս իր

անձնական հարցերը լուծելու համար փորձում է ներքաշել նաև իր համայնքի

ազնիվ հավատացյալներին, իսկ որ ավելի զազրելի է՝ առանց վարանելու իրեն

իրավունք է վերապահում մեկ այլ թեմի առաջնորդին բնութագրել խիստ

վիրավորական ձևակերպումներով և իրեն համեմատել Մեր Տեր Հիսուս

Քրիստոսի հետ։

Ցավում ենք նաև, որ Տեր Արամը չի կարողանում զանազանել հարգանքն ու

վախը, իսկ անթույլատրելի բամբասանքը, որ երեկ հնչեցրեց Հանրայինի եթերում,

որևէ աղերս չունի քրիստոնյայի կերպարի հետ։ Եկեղեցականը պետք է քաջ

գիտակցի, որ իր անձնական հայացքներն ու պատկերացումները, որոնք կտրված

են իրականությունից և չեն նույնանում եկեղեցական կյանքի հետ, չպետք է

դառնան մարդկանց գայթակղության պատճառ։

Նորից գալով Տեր Հոր անթույլատրելի արարքին՝ կոչ ենք անում մեր հավատավոր

ժողովրդին զերծ մնալ բամբասանքների վրա հիմնված որևէ պնդումից։ Սույն

արարքը խաթարում է մեր Սուրբ Եկեղեցու միասնականությունը և հող

նախապատրաստում տարաբնույթ աղանդներին ու հակաեկեղեցական որոշ

շրջանակներին՝ պղտոր ջրում ձկնորսությամբ զբաղվելու համար:

Տեր Նարեկ քահանա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 158

Մեկնաբանություններ