ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թուրքիան կարևորում է ռազմաարդյունաբերական տեխնոպարկերի ստեղծումը

Թուրքիան կարևորում է ռազմաարդյունաբերական տեխնոպարկերի ստեղծումը
12.10.2012 | 12:55

Թուրքիան մտադիր է առաջիկա 8-10 տարիների ընթացքում Ստամբուլի արևելյան հատվածում ավարտել ամենամեծ ռազմական հետազոտական տեխնոպարկի շինարարությունը: Ստամբուլի տեխնոպարկը կդառնա Սիլիկոնյան հովտի անալոգային տարբերակը ռազմական արդյունաբերության ոլորտում: Այն հիմնականում մասնագիտացվելու է ռազմական և քաղաքացիական ավիացիայի, ինչպես նաև տիեզերական, ցամաքային և ծովային համակարգերի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Տեխնոպարկի գործունեությունից թուրքական պետբյուջեն կավելանա տարեկան մոտ 10 միլիարդ դոլարով: Տեխնոպարկում կաշխատի ավելի քան 30 հազար մարդ:

Ներկա դրությամբ Թուրքիայում գործում է 37 տեխնոպարկ, որոնցում տեղակայված է 1200 ընկերություն:
«Մենք բազմիցս շեշտադրել ենք նման ռազմաարդյունաբերական տեխնոպարկի անհրաժեշտությունը Հայաստանում և կարծում ենք` դրա ստեղծմանը պետք է ձեռնամուխ լինել օր առաջ. ցանկալի է Երևանը շրջապատող արբանյակային նախկին տեխնոլոգիական քաղաքներից մեկում», - նշում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Տեղեկացնենք, որ այժմ Գյումրիում ընթանում է տեխնոպարկի շինարարությունը, բացի այդ, ԻՏՁՄ-ն առաջարկել է ՀՀ կառավարությանը Վանաձորում ևս ստեղծել տեխնոպարկ:

Հավելյալ տեղեկությունների համար` http://www.lenta.ru/news/2012/10/10/teknopark/

Դիտվել է՝ 5568

Մեկնաբանություններ