Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Թրամփը հենց ինքը կարող է հակամարտությունը հասցնել Երրորդ համաշխարհայինի. այժմ նա այդ ճանապարհին է

Թրամփը հենց ինքը կարող է հակամարտությունը հասցնել Երրորդ համաշխարհայինի. այժմ նա այդ ճանապարհին է
26.09.2025 | 11:04

Մեծ Շեյթանի ղեկավար, Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնող ու նույնիսկ Դրախտ գնալու ցանկություն հայտնած խաղաղության կեղծ աղավնին

ԱՄՆ- ի ղեկավարը՝ դեմոկրատ լինի, թե հանրապետական, մարդկության համար նույն չարիքն ու նույն վտանգն է, քանի որ ղեկավարն է Սատանայի պետության, որին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, երկրի այլ ղեկավար դեմքեր հասկանալով, որ Միացյալ Նահանգները Սատանայի գործիքն է երկրի վրա, դիպուկ կերպով անվանել են «մեծ Շեյթան» (մեծ Սատանա)։

Ինչ է ասել ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, ինչ հայտարարություններով է հանդես եկել, հայտարարություններ, որոնց ծանոթանալուց հետո նույնիսկ հարց է առաջանում՝ վերջերս Մեծ Բրիտանիա (Սատանայի ծառաների որջ) կատարած այցի ընթացքում նրան սև մոգությա՞ն են ենթարկել, թե Թրամփը միշտ էլ նույն սրիկան է եղել, որը դերասանաբար խաղացել է, ինչպես ասում են, մեկ նալին, մեկ մեխին խփելով․․․

ԱՄՆ- ի նախագահը, Ura.ru ի փոխանցմամբ, երեկ պաշտոնապես թույլատրել է խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները ՆԱՏՕ- ի տարածքում։

«Այո, կարծում եմ։ ՆԱՏՕ- ի երկրները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները, եթե դրանք հայտնվեն իրենց օդային տարածքում»,- պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է Թրամփը Նյու Յորքում գտնվող ՄԱԿ- ի կենտրոնակայանում, որտեղ նրա հետ հանդիպման է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ, ինչպես տեղեկանում ենք Life.ruի հրապարակումից , «Financial Times»- ը գրել էր, թե իր տվյալներով՝ ՆԱՏՕ-ի որոշ անդամների առաջարկը, որով նախատեսվում է խոցել դաշինքի օդային տարածքը խախտող ռուսական ինքնաթիռները, անհանգստություն է առաջացնում մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ- ի մոտ, և որ Վաշինգտոնում կարծում են, որ դա կարող է հանգեցնել հակամարտության վտանգավոր էսկալացիայի։ Ճիշտ են կարծում, բայց Թրամփի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ «Financial Times»- ն առնվազն ԱՄՆ- ի առնչությամբ իրականությունը շուռ տված է առաջացրել, այսինքն՝ «անհանգստություն» բառի փոխարեն, պետք է գրեր բավարարվածություն կամ գոհունակություն։

ԱՄՆ- ի նախագահի ասածը՝ թույլտվություն համարենք, թե հանձնարարություն, արտաքուստ միջազգային իրավունքի շրջանակում է, այո, ՆԱՏՕ- ի անդամ և դաշինքի անդամ չհանդիսացող պետությունները նույնպես ունեն ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու իրավունք, եթե դրանք ներխուժում է իրենց օդային տարածք, սակայն արևմտյան ոհմակի առաջնորդի հանձնարարականից հետո դաշինքի անդամ որոշ պետություններ, օրինակ, Լեհաստանը ռուսական ինքնաթիռները կարող է խոցել նաև Ուկրաինայի օդային տարածքում, իր սահմանի մոտ, իսկ հետո հայտարարել, թե դրանք խոցվել են իր օդային տարածքում։ Վտանգը հենց սրա մեջ է, ինչը հանգամանորեն ներկայացրել ենք երեկվա մեր հրապարակումներից մեկում ։

Բայց համարենք, թե իրադարձությունների հնարավոր զարգացման վերաբերյալ այս ենթադրությունը չի վերածվի իրականության, պարզապես չեն համարձակվի, ու տեսնենք, թե էլ ինչ է հայտարարել Թրամփը երեկ։

Ուկրաինան կարող է վերադարձնել կորցրած բոլոր տարածքները ԵՄ- ի և ՆԱՏՕ- ի աջակցությամբ և, հնարավոր է, նույնիսկ առաջ գնալ․ նման կարծիք է հայտնել ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ժամանակի, համբերության և Եվրոպայի ֆինանսական աջակցության հետ, և, հատկապես ՆԱՏՕ- ի, այն սահմանները, որոնցից ամեն ինչ սկսվեց, կարող են տարբերակ լինել»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում:

2014 թվականի մարտին Ղրիմի Հանրապետությունը մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ 2022թ․՝ ԼԺՀ- ն, ԴԺՀ- ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս խոսել է Ռուսաստանի նոր շրջանների նկատմամբ հավակնությունների մասին։ ԵՄ անդամ շատ երկրներ նույնպես հրաժարվել են այդ շրջանները ռուսական ճանաչել։ Ընդ որում, հրադադարի համար ՌԴ հիմնական պահանջների թվում, բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից, նշված է Ղրիմի, ԼԺՀ-ի, ԴԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի միջազգային իրավական ճանաչումը որպես ռուսական:

Այսպիսով, ըստ Թրամփի, Ուկրաինան կարող է ոչ միայն վերադարձնել Ղրիմը, ԼԺՀ- ն, ԴԺՀ- ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը, այլև առաջ գնալ, այսինքն՝ դեպի ՌԴ խորքերը, գրավել Ռուսաստանից տարածքներ, որոնք միջազգայնորեն ճանաչված են։ Ինչ է նշանակում ԱՄՆ- ի նախագահի արտահայտած այն վստահությունը, որ Ուկրաինան Եվրոպայի և ՆԱՏՕ- ի երկրների աջակցությամբ կարող է վերականգնել նախկին սահմանները և, «հնարավոր է, ավելի հեռուն գնալ»:

Վերոնշյալի առումով Թրամփը մատնանշել է նոր հնարավորությունները․ «Ռուսաստանը տնտեսական մեծ խնդիրներ ունի, և հիմա Ուկրաինայի համար իսկը ժամանակն է գործելու,- «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում գրել է Թրամփը և կեղծավորաբար հավելել․- Ամեն դեպքում, երկու երկրներին մաղթում եմ ամենայն բարիք»։

Քաղաքական գործչի խոսքով՝ ներկայիս իրավիճակը Կիևին նոր հնարավորություններ է ընձեռում։

Ավելին․ ԱՄՆ- ի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում որոշել է վախեցնել Կրեմլին իր ենթադրություններով։ Ըստ այդմ, Ռուսաստանի տնտեսությունը «սարսափելի» վիճակում է ուկրաինական հակամարտության պատճառով, Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան չի կարողանում հաղթահարել պատժամիջոցները։

«Ռուսաստանի տնտեսությունն այժմ սարսափելի վիճակում է,- ասել է Թրամփը։-Այն քանդվում է»։

Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ երկիրը կկարողանա դիմակայել Արևմուտքի պատժամիջոցային ճնշմանը, որն ուժեղանում է հակամարտության սկզբից: Մոսկվայում նաև նշել են, որ արևմտյան երկրները դեռ պատրաստ չեն ընդունել Ռուսաստանի նկատմամբ իրենց քաղաքականության ձախողումը:

Թրամփը հայտարարել է նաև, որ Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություններ է իրականացնում անարդյունք և երկիրն անվանել է «թղթե վագր»: Միացյալ Նահանգների առաջնորդի կարծիքով, ՌԴ բանակը չի հասել իր նպատակներին։

«Ռուսաստանն արդեն երեք ու կես տարի աննպատակ պայքար է մղում, որն իրական ռազմական ուժի պայմաններում մեկ շաբաթում կավարտվեր։ Դա չի տարբերակում Ռուսաստանը, իրականում դա նրան ավելի շատ նմանեցնում է «թղթե վագրի»,- «Truth Social»- ի իր էջում գրել է Թրամփը:

ԱՄՆ- ի նախագահի այս հայտարարությունն, իհարկե, լկտի կեղծիք է և իրականության ամենաանխիղճ աղավաղումը, քանի որ Ռուսաստանի պայքարը, ռազմական գործողություններն ամենևին աննպատակ և անարդյունք չեն, նպատակները շատ որոշակի հայտարարվել են դեռ 2020 թվականին, արդյունքները՝ ԼԺՀ- ն առնվազն 98 տոկոսով ազատագրված է, ԴԺՀ- ն՝ շուրջ երկու երրորդով, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը դարձել են ռուսական, դրանց տարածքների մի մասը նույնպես ազատագրված է, ի հավելումն այս ամենի, Ռուսական բանակի և ՌԴ վերահսկողության ու տիրապետության ներքո են գտնվում նաև Ուկրաինայի Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրվսկի մարզերի բավական մեծ տարածքներ։

Ինչ վերաբերվում է նրան, որ պայքարը շարունակվում է արդեն 3,5 տարի, և որ իրական ռազմական ուժի պայմաններում այն մեկ շաբաթում կավարտվեր, ապա Թրամփին պետք է հիշեցնել, որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում բավական հզոր՝ դեռ ԽՍՀՄ- ում իր տնտեսական և ռազմական ցուցանիշներով միայն Ռուսաստանին զիջող պետության նկատմամբ, ավելին՝ ՌԴ- ի դեմ Ուկրաինայի միջոցով և Ուկրաինայի հետ պատերազմում է ողջ Արևմուտքը։ Հարկ է ԱՄՆ- ի նախագահին հիշեցնել նաև, թե որքան տևեց Ուկրաինայից ռազմական առումով անհամեմատ թույլ Իրաքի նկատմամբ ԱՄՆ- ի և նրա գլխավորած կոալիցիայի պատերազմը ։

Նույն Թրամփը, սովորության համաձայն հակասելով իր իսկ հայտարարություններին, երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում

հրապարակավընդունելէՌԴռազմականհզորությունը

«Ռուսաստանը ռազմական մեծ ներուժ ունի,- ընդգծել է նա Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։- Շատերը կարծում էին, որ հակամարտությունն արագ կավարտվի»։

ԱՄՆ- ի նախագահը հայտարարելէ նաև ապագայում եվրոպական դաշնակիցների հետ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման քննարկման հնարավորության և նաև այն մասին, որ ԱՄՆ- ըչի դադարեցնի զենքի մատակարարումըՆԱՏՕ-ի երկրներին, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը կկարողանա իր հայեցողությամբ տնօրինել այդ սպառազինությունը:

«Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ- ին,- գչել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։- Եվ ՆԱՏՕ- ն կարող է նրա հետ անել այն, ինչ ուզում է։ Հաջողություն բոլորին»։

Թրամփի վերոնշյալ հայտարարությունները նշանակում են խրախուսել Զելենսկուն, Ուկրաինական բանակին, Ուկրաինայի բնակչության այն հատվածին, որը ցանկանում է ՌԴ-ի դեմ պատերազմը շարունակել, Ռուսաստանի ռազմավարական պարտությանը ձգտող ՆԱՏՕ- ին և ԵՄ-ին, մի խոսքով, ջուր լցնել պատերազմի ջրաղացին, այն դադարեցնելու փոխարեն։ ԱՄՆ- ի նախագահի այս հայտարարությունները Ռուսաստանի համար գործնականում արդեն ունեցել են բացասական հետևանքներ․․․

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ