«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Սիրահարների այգում տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը

Սիրահարների այգում տեղի կունենա «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխությունը
14.10.2013 | 16:21

«Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» ծրագիրն ու մրցանակաբաշխությունն իրականացվում է 2012 թվականից: Մրցույթի մասնակիցների տեղեկացմամբ մինչ օրս գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոսի կոչմանն են արժանացել քսան կանայք` Հայաստանի բոլոր մարզերից, իսկ խրախուսական մրցանակի` վեց գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներ. «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս 2013» մրցույթի նպատակն է՝ խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքների կայուն զարգացմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նա նշեց, որ այս մրցույթով նպատակ ունեն նաև բարձրացնել կին-լիդերների դերը գյուղատնտեսության բնագավառում: Մրցանակաբաշխությունը իրականացվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից՝ «Աճեցնենք» համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
Վայոց ձորի մարզի «Հերմոն» գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ Նաիրա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ խոսքով, իրենցից բավականին ջանք և դժվարություններ է պահանջվել ստեղծած կոոպերատիվի անդամ կանանց կողմից արդյունքի հասնելու համար: Նա պատմեց, որ առանց տղամարդու օգնության մեծ աշխատանքներ են կատարել `սկսել են աճեցնել տարբեր տեսակի լոլիկներ. «Առաջ միայն տեղական, ավանդական լոլիկ էինք աճեցնում, հիմա մենք մշակում ենք այնպիսի տեսակներ, որոնք և՛ որակով, և՛ արդյունավետությամբ ավելի բարձր են, ինչպես նաև ավելի ցրտադիմացկուն»,-ասաց Ն. Մնացականյանը` հավելելով, որ նախկինում իրենք զբաղվում էին չրերի արտադրությամբ, իսկ հիմա` մշակաբույսերի աճեցմամբ:
Տեղեկացանք, որ հերթական մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, Երևանի Սիրահարների այգում, որից հետո կամփոփվեն արդյունքները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ