ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Քննարկվում են կրթության մարտահրավերները

Քննարկվում են կրթության մարտահրավերները
15.12.2013 | 14:58

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը դեկտեմբերի 12-13-ը մասնակցել է Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ոլորտում որակի ապահովման կենտրոնի (ASIIN) տարեկան համաժողովին:

Համաժողովը կրում էր «Փոխկապակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի արտաքին և ներքին ապահովումը» խորագիրը: Համաժողովը միտված էր կրթության ապահովման տեսանկյունից քննարկել ոլոտում առկա մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը որակի ներքին և արտաքին համակարգերի բարելավման վրա:

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ