Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շավարշ Քոչարյան. Հասկանալի չեն այս աժիոտաժն ու թյուրըմբռնումը

Շավարշ Քոչարյան. Հասկանալի չեն այս աժիոտաժն ու թյուրըմբռնումը
07.05.2016 | 12:02

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է կողմերի կառուցողական մոտեցումներից: Եթե Ադրբեջանը շարունակի առաջնորդվել «կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ ամեն ինչ, կամ պատերազմ» սկզբունքներով, իհարկե, կլինի ոչինչ, իսկ ռազմական սպառնալիքներով նրանք միայն կչեղարկեն խնդրի խաղաղ կարգավորումը՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա պարզաբանել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագծի վերաբերյալ եզրակացությանը հավանություն տալու որոշումը: «Կառավարությունը հավանություն է տվել ոչ թե օրինագծին, այլ իր եզրակացությանը, որի նախագիծն է ներկայացվել ու ստացել հավանություն: Համաձայն այդ եզրակացության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

Միանշանակ այստեղ խոսքն այն մասին չէ, որ կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը: Այն կուղարկվի Ազգային ժողով, որտեղ կիրականացվեն ստանդարտ քննարկումներ: Ինձ հասկանալի չեն այս աժիոտաժը և թյուրըմբռնումը, քանի որ սա չորրորդ անգամ է, որ ես ներկայացնում եմ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու ընդդիմադիրների նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունների ժամանակ»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
«Իսկ նախորդների եզրակացությունները նմանատի՞պ էին, թե՞ տարբերվում էին» հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը նշել է. «Այո-այո, նմանատիպ էին: Իհարկե, մենք չենք բացառում հնարավորությունը, որի մասին հստակ շեշտել է նաև ՀՀ նախագահը:

Այն օրերին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ, նախագահն ասաց, որ եթե շարունակվեն այդ ռազմական գործողությունները, Հայաստանին ոչինչ չի մնա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Այդ ամենի հետ մենք նաև մնում ենք մեր այն դիրքորոշմանը, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ»:


Անդրադառնալով ռուս լրագրողի հարցադրմանը, թե ինչու չի կարելի ճանաչել ԼՂ անկախությունը, հատկապես այսպիսի լարված իրավիճակում, ԱԳ փոխնախարարը նկատել է, որ կարելի է ճանաչել, սակայն Հայաստանն առաջնորդվում է այլ մոտեցումներով: «Կա բանակցային ձևաչափ, որը հենված է այսպես կոչված` Մադրիդյան փաստաթղթի վրա, որի դրույթները բացահայտվել են համանախագահող երեք երկրների նախագահների կողմից: Դրանք ենթադրում են փոխզիջումներ: Մի կողմից` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցն է, որը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ինչը նշանակում է, որ հանրաքվեի արդյունքները պետք է ընդունեն բոլոր երկրները, այդ թվում` Ադրբեջանը: Բացի այդ` խոսվում է նաև միջանցքի մասին, որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղին, այսինքն` Ղարաբաղը չի կարող լինել անկլավ: Կան նաև հարցեր, որոնք հետաքրքրում են Ադրբեջանին:

Դա վերաբերում է տարածքների, սահմանների հստակեցմանը, ինչպես նաև փախստականների հարցը, որը նաև մեզ է հետաքրքրում. բոլոր փախստականները պետք է ունենան հնարավորություն վերադառնալու իրենց բնակության վայր: Ահա բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի էությունը, որին հայկական կողմերը միշտ հավատարիմ են եղել` ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ շեշտադրում է այն կետերը, որոնք միայն իրեն են ձեռնտու, և չի հրաժարվում հարցը ուժի կիրառմամբ լուծելուց»:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ