Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Հպարտ» զղջում

«Հպարտ» զղջում
20.09.2020 | 13:13

«irates.am»-ն արդեն տեղեկացրել էր մի խումբ գյումրեցիների՝ 2018-ի հեղափոխության «սիմվոլների» ոչնչացման ակցիայի մասին։ Այսօր արդեն այդ գաղափարի հեղինակները մեկ այլ ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել, որի շրջանակում տեսահոլովակ են պատրաստել ու հրապարակել։ Նախաձեռնությունը կոչվում է «Ներիր ինձ, Հայաստան», որի համակարգող անդամ Կարապետ Պողոսյանը բավական հետաքրքիր մեթոդով է փորձել ցույց տալ հանրային տրամադրությունները, այս երկուսուկես տարում տեղի ունեցած գործընթացները։ Մինչ Փաշինյանն իր «սխալների» տարմաբանությունը փորձում է ճիշտ ճանապարհ համարել, հայրաքաղաքի երիտասարդները, որ երկու տարի առաջ նրա իշխանափոխությամբ ոգևորված էին ու ակտիվ մասնակցություն էին ունեցել, այսօր հիասթափվածների բանակն են համալրել, զղջացել են իրենց աջակցության համար։ Տեսահոլովակում ժամանակին «հպարտ», այսօր արդեն սթափությունը վերագտած երիտասարդներն են, որոնց պաստառներն առավել քան խոսուն են։


Նախաձեռնության հեղինակ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տեսահոլովակները շարունակություն են ունենալու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 7194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ