Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հաղթանակը իշխանություններինն է, պարտությունը՝ ժողովրդինը

Հաղթանակը իշխանություններինն է, պարտությունը՝ ժողովրդինը
05.12.2023 | 18:05

Մեր պատերազմները ցույց տվեցին, որ հաղթանակը իշխանություններինն է, իսկ զրկանքն ու կորուստը` հասարակ մարդկանցը` գյուղացունն ու քաղաքացունը, բանվորինն ու հողագործինը։

Պարտությունը ցույց տվեց, որ «մեղավորն» ու «ստահակը» հասարակ ժողովուրդն է, որն իր զավակների կորստի ցավից չի կարողանում ուշքի գալ, իսկ իշխանությունները կրկին վայելողի, թալանողի, անկորուստ Նոր տարի նշողի դերում են։

Ու կարծում են, թե պետության հաշվին վճարված, բայց իրենց վերագրվող որևէ գումար կարող է փոխհատուցել կորուստների, վշտերի գինը, անհայր, անմայր մեծացող որբի, անզավակ մնացած ալևոր մոր ու հոր ցավը...

Արդարությունը պահանջում էր գոնե կարեկից լինել և սեփական օրինակով կիսել սգավորների ցավը, բայց սգավորը մնաց իր ցավի հետ մենակ, ինչպես որ մեղավորները մի օր կմնան մենակ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3676

Մեկնաբանություններ