ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ասում են՝ Մեղրիում ռուս սահմանապահները մեծ մաքսանենգության շղթա են բացահայտել

Ասում են՝ Մեղրիում ռուս սահմանապահները մեծ մաքսանենգության շղթա են բացահայտել
04.06.2025 | 17:05

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , ա՛յ չստացված սեքսապաթոլոգ, մինչ դու կախվում էիր սրա/նրա բանից, ասում են՝ Մեղրիում ռուս սահմանապահները մեծ մաքսանենգության շղթա են բացահայտել:

Պատմում են, որ շղթայում ներգրավված են եղել քո պետական ծառայողները և որոշ ուժայիններ, օգտագործելով պետական գույքը։

Ավելին` ասում են պետությանը հասցված վնասը կազմում է մոտ 945 000 000 ՀՀ դրամ, յոթ ամսվա ընթացքում։

Հա, ասում են ԱԱԾ-դ խնդրել է շուխուռ չանել, որ նախարարներիդ անունները դուրս չգա։

Հը՞, մի բան կասե՞ս էդ մասով, թե՞ ես պրպտեմ

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ