Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Պատերազմական լրատվությունը շուկայական օրենքներով է գործում

Պատերազմական լրատվությունը շուկայական օրենքներով է գործում
19.06.2025 | 14:25

Պատերազմական լրատվությունը ֆանտաստիկայի ժանր ա։ Դրան լուրջ վերաբերվելը նույնն ա, ինչ, ասենք, Ստանիսլավ Լեմի «Սոլյարիսը» համարես պատմական վեպ։

Երբեք, ոչ մի դեպքում հնարավոր չի իմանալ, թե ինչ ա կատարվում իրականում՝ ով ա հաղթում, ով ա պարտվում, ով ինչքան կորուստներ ունի։ Մենք, որ ընդամենը մի քանի տարի առաջ ենք անցել էդ ամենի միջով, պիտի որ դա շատ լավ իմանանք։

Հազարավոր պրոֆեսիոնալներ են աշխատում էդ լրատվությունը ստեղծելու ու տարածելու վրա, ամբողջ կազմակերպություններ, միլիարդավոր դոլարներ են ծախսվում, քանի որ դա մեր օրերի պատերազմում շատ մեծ նշանակություն ունի։ Ամեն ինչ էնքան արժանահավատ ու հիմնավորված ա ներկայացվում, որ անգամ փորձառու պրոֆեսիոնալները կարող են ծուղակն ընկնել, ուր մնաց՝ սովորական անփորձ մարդիկ։

Ու քանի էդ լրատվությունը երկու կողմերն էլ ստեղծում ու տարածում են, ամեն մարդ իր ուզած լուրը կգտնի՝ իր նախընտրած դեպքերով ու հետևանքներով, ու կտարածի՝ ակամա դառնալով տվյալ կողմի վիրտուալ զինվորներից մեկը։

Հա՛ պատերազմական լրատվությունը շուկայական օրենքներով ա գործում՝ պահանջարկ կա, ուրեմն՝ առաջարկ էլ կլինի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5212

Մեկնաբանություններ