«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ

ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ
06.12.2011 | 00:00

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, IBO վարկածով չեմպիոնական գոտու և թեթևագույն քաշային կարգում, WBA սուպերչեմպիոնի տիտղոսի համար պայքարի էր ելել ընդդեմ պանամացի Անսելմո Մորենոյի:
Ցավոք, հայ բռնցքամարտիկը դարձավ իր իսկ ընտրած տակտիկայի զոհը` այդպես էլ չկարողանալով գտնել իր անհամեմատ երիտասարդ մրցակցին հաղթելու բանալին, ով նկատելիորեն թե՛ արագ էր, թե՛ ճկուն:
Մրցավարների որոշումը միաձայն էր: Բոլոր երեքն էլ առավելությունը տվեցին մրցակցին:
Իհարկե, ամեն մարզիկ ինքն է որոշում ռինգին հրաժեշտ տալու պահը, սակայն ակներև է, որ ժամանակն արդեն ի վնաս համաշխարհային բռնցքամարտում մեծ հետք թողած հայ մարզիկի է խոսում:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ