«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Քանի՞ Խեչոյան ունենք

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Քանի՞ Խեչոյան ունենք
14.12.2013 | 12:18

Կյանքի սահմանագծին մաքառող մարդուն նոր-նոր միայն 8 միլիոն են հատկացնում, այն էլ հետվիարհատական շրջանում Հայաստան տեղափոխելու համար: Իսկ օրեր հետո ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանին Սերժ Սարգսյանը պետական մրցանակ կհանձնի՝ 5 միլիոն մրցանակային գումարով: Կամ ասենք Հայրիկյանին կարող են անմիջապես 20 միլիոն հատկացնել, Նունե Եսայանին՝ 54 միլիոն, ռուսերենով հեռարձակվող հեռուստախաղին՝ 12 միլիոն եւ այսպես շարունակ: Անամոթությունը ուր կարող է հասնել: Քանի՞ Խեչոյան ունենք: Մեկը: Բացառիկ ստեղծագործող, ընդվզող հոգի, եզակի գրական դեմք, հիացմունքի արժանի քաղաքացի, ով իր հարցազրույցներից մեկում ասում է. «Անձնական կորուստների ժամանակ, հեռացողների համար կսկիծը մի առանձնությամբ, մի պատմվածքով, մի մտահղացմամբ սփոփվել է, բայց համընդհանուր աղետալի փորձությունների ժամա­նակ չեմ կարողացել խույս տալ անզորության և ունայնության զգա­ցո­ղու­թ­յունից, որ ամիսներով ընկճել, դեպրեսիայի մեջ է պահել»: Արցախյան պատերամի մասնակիցն հիմա օրհասական վիճակում է, այն դեպքում, երբ այդ պատերազմը հզոր գեղարվեստականությամբ արտացոլված է նրա «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպում: Գիրք, որ 1999-ին արժանացավ «Ոսկե եղեգն» պետական բարձրագույն մրցանակի: Ծանր բզեզները եղել են ու կան, որոնց սարսափեցնում է տաղանդավոր, ուժեղ, կամային, հպարտ, չխոնարհվող-չքծնող, արժանապատիվ ՄԱՐԴՈՒ տեսակը:

Դիտվել է՝ 3664

Մեկնաբանություններ