ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Հավաքիր սերդ, մի օր, մի տարաժամի գուցե պետք լինի

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Հավաքիր սերդ, մի օր, մի տարաժամի գուցե պետք լինի
30.07.2014 | 12:07

Ձեռքս տանում եմ ստեղնաշարին: Ուզում եմ մի նոր գրություն գրել: Մի անբառ կարոտ, մի չպարպված սեր բռնում է ձեռքս: Չի թողնում: Հարցնում եմ՝ ինչի՞ չես թողնում, ուզում եմ մարդկանց մի բան ասել: Եվ կրծքիս տակ լսում եմ պատասխանը. «Դու ուզում ես գրել քո ՍԻՐՈ մասին: Բայց դու ինչպե՞ս կարող ես բառերով պատմել ապրածդ: Մի՜ գրիր»:

Անցնում եմ էջովս: Սիրո խոստովանություններ են: Առ այս հայրենիքը: Ինչ-որ սրտեր գուցե շարժվել են: Ինչ-որ մեկը գուցե սպասում նոր գրությանս: Բայց նույն ձայնը հնչում է կրծքիս տակ. «Մի՜ գրիր»:
Հասկացա: Սերը չպետք է մսխել: Պիտի պահել: Կրծքի լռության մեջ: Խնամել սերը: Չվստահել սեփական բառերի ստեղծած պատրանքներին: Եվ ասում եմ ինքս ինձ. «Հավաքի՜ր սերդ: Մի օր, մի տարաժամի գուցե պետք լինի: Լռի՜ր»:
Սա է լռելուս պատճառը:

Դիտվել է՝ 3214

Մեկնաբանություններ