Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Արցախ մեկնելու համազգային ոգևորությունը ստիպված ենք հետաձգել

Սուսաննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Արցախ մեկնելու համազգային ոգևորությունը ստիպված ենք հետաձգել
04.04.2016 | 12:36

Պատասխանում եմ նրանց, ովքեր ջահել, պատվով ծառայած- վերադարձած տղաներին, ուղղակի տղամարդ քաղաքացիներին փողոցներում հարցնում են՝ դու այստե՞ղ ես...

Հավանաբար բոլոր տեղերում կա այս հարցն ու անտեղի մտահոգությունը:
Հո ազգը քոքից չի՞ գնալու մարտադաշտ՝ Արցախ: Ուժային կառույցներն ու ազատամարտիկները, երկրապահ կամավորականները լիուլի բավ են:
Առայժմ բավ են, վաղը պարզ կդառնա. կերկարի՞ պատերազմը, թե՞ դադար կհայտարարվի:
Նույնիսկ կառույցի անձնակազմից առանձին մարդիկ կան, ովքեր ռազմական ռեժիմով հսկում են տարածքը, աշխատում, պատասխանում և կանոնակարգում զանգերն ու իրավիճակը:
Նույնն է նաև ողջ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում:
Կյանքի բնականոն ռիթմն էլ իր հունով պետք է գնա, և Արցախ մեկնելու մեր համազգային ոգևորությունը ստիպված ենք հետաձգել:
Հակառակ դեպքում՝ դարձյալ զգույշ և շատ կարևոր վերապահումներով...
Բանակցությունները հեռու չեն, հուսանք: Իրոք, ամենալավ պատերազմն անգամ չարժե մեկ փոքրիկի, մի մոր արցունքի կաթիլին էլ:

Դիտվել է՝ 3847

Մեկնաբանություններ