Վենեսուելան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով իր ոսկու պաշարները կվերամշակի ոչ թե Շվեյցարիայում, այլ Թուրքիայում: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի բնապահպանության և հանքարդյունաբերության նախարար Վիկտոր Կանոն:
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի և Վենեսուելայի կենտրոնական բանկերն արդեն կնքել են համապատասխան պայմանագիր։
«Մի պահ պատկերացրեք, եթե մեր ոսկին նման պատժամիջոցների պայմաններում ուղարկեինք Շվեյցարիա և դրանք հանկարծ այնտեղ մնային, ի՞նչ կլիներ այդ դեպքում»,- ասել է նախարար Կանոն։
Առայժմ հայտնի չէ, սակայն, թե թուրքական որ ընկերությունը կզբաղվի վենեսուելական ոսկու վերամշակմամբ։
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ