ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ՀԱՊԿ ԽՎ նիստը հաջորդ տարի, հնարավոր է, Երևանում լինի

ՀԱՊԿ ԽՎ նիստը հաջորդ տարի, հնարավոր է, Երևանում լինի
30.10.2018 | 18:00

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի լուծարման, բայց անկախ ամեն ինչից, մենք պատրաստ ենք կատարել մեր ստանձնած պարտավորություններն ու ընդունել նախանշված միջոցառումները: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք կոնսենսուսով ընդունված որոշումը` հետաձգելու երևանյան նիստի անցկացումը՝ հույսով, որ Երևանում առաջիկայում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդի և լիագումար նիստը», - սա Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքն է ՌԴ խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018-ի ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստի անցկացումը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ պայմանավորված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններով:
Հանդիպման ժամանակ ՌԴ խորհրդրանաի նախագահն ակնարկել է սակայն, որ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը 2019-ին, հնարավոր է, տեղի ունենա Երևանում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ