Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Արեն Մկրտչյանն ալավերդցիների հետ փակ հանդիպում կունենա

Արեն Մկրտչյանն ալավերդցիների հետ փակ հանդիպում կունենա
28.01.2019 | 19:54

Ալավերդցիները կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ կուղարկեն: Համայնքի բնակիչներն ստորագրել են դիմումի տակ՝ պահանջելով պղնձաձուլարանի աշխատելու հարցն օրակարգում պահել, աշխատատեղերվ ապահովել, միջնորդել բանկերին՝ վերաձևակերպելու իրենց վարկային պատմությունները:

«Քաղաքում տուն չկա, որ վարկ չունենա: Տույժ-տուգանքների մասին նամակներ են, որ գալիս են բանկերից: Հույս չունենք, թե վարչապետին ուղղված դիմումից բան կփոխվի, դրա համար էլ արդեն նախաձեռնում ենք ցույցեր անել: Կոնկրետ չգիտենք, թե ինչ ենք անելու, բայց լուռ չենք նստելու: Անգամ եթե ես մենակ լինեմ, հաստատ ձայնս բարձրացնելու եմ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը:


Մեր տեղեկություններով՝ տեղացիների կտրուկ քայլերի մասին տեղեկացել են նաև կառավարությունում, ու կրքերը հանդարտեցնելու համար որոշել հանդիպում նախաձեռնել ալավերդցիների հետ, համոզել՝ մի քիչ էլ սպասել: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այսօր երեկոյան նախատեսվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ծնունդով ալավերդցի Արեն Մկրտչյանի ու պղնձաձուլարանի աշխատակիցների հանդիպումը: Մկրտչյանը ցանկություն է հայտնել, որ հանդիպումը փակ լինի, լրատվամիջոցներ ու կողմնակի անձինք հանդիպմանը ներկա չլինեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ