Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.04.2020 | 00:01
Գլուխներս հենած հողին,
Քո Գալստյանն ենք լուռ սպասում։
Կշռեցիր` թեթև եղանք,
Այցելեցիր` չհասկացանք:
Հյուլե դառած`
Ոտնաձայնիդ ենք լուռ սպասում,
Իցիվ թե գաս, նորեն գրկես,
Բալասանե՜ս, բալասանե՜ս...
ՈՒ շշնջաս` մահում
մեռնող զավակներիդ.
-Տալիթա կումի, կումի տալիթա…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 4088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ