Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Պրովինցիայի՞, թե՞ ՀՀ-ի մայրամուտ

Պրովինցիայի՞, թե՞ ՀՀ-ի մայրամուտ
04.12.2023 | 13:28

Էս փոքր քաղաքում այնքան շատ են բերել ու լցրել բջջային ու ինտերնետ պոզավոր ու թանկ կապերը, 5G ինտերնետ փաթեթները, ամեն տուն ու հետնաբակ ցանցապատել, որ մեր հին ու բարի կապերն ուղղակի խեղդվում են, երկարատև կախում են, տարրական ֆունկցիաներ չեն իրականացնում:

Օրական տասն անգամ սրանց աշխատակիցները դռներդ ջարդում են՝ ընտրեք մեր կապը, մեր փաթեթները:

Մեռանք ասելով՝ այ ընկեր, ինձ հարմար է իմ կապը, իմ փաթեթը՝ էժան ու որակյալ, ռադներդ քաշեք:

Ի դեպ, ինչ եմ նկատել, այս սատանայական՝ ամեն քայլափոխի հսկա տուփային չիպավումներից հետո մարդիկ մի տեսակ դադարել են մտածելուց, ցրված, բժժած, վաղաժամ զրկվել հիշողությունից, ապրում են, ասես՝ ձին գլխներին քացով տված լինի:

Կողք-կողքի՝ շենքը շենքին է խորթացել, մարդը՝ մարդուն, չես կարող իմանալ՝ ի՞նչ են անում մեզ հետ՝ սննդի, հաց ու ջրի, հանդերձի, չիպային կապերի ու այլ բաների հետ, որ այսպիսին է դարձել ազգը: Էն թմրամիջոցներն էլ՝ մի կողմից. հավաստի ու լուրջ տեղերից լուրեր են պտտվում, որ դրանց փոշին ցանում են մարմելադների, տարբեր քաղցրավենիքների վրա, ստվերային առաքում մարզեր ու երեխեքին վաճառում:

ՈՒ սա պրովինցիայի մայրամուտը չէ, տեսնում ու զգում ենք՝ ՀՀ-ի մայրամուտն է: Բոլոր պարերը պարել էինք, մեզ մնում էր սարի սմբուլ 5G-ն պարեինք:

Միայն իմ շրջապատում տասնյակ ու տասնյակ սյունեցի առողջ, սթափ երիտասարդ զույգեր տարիներով երեխա չեն կարողանում ունենալ, գիտության այս դարում ոչինչ չի օգնում, այնպես են վերջին հինգ տարում գենը չորացրել՝ հասել ամենավերջին բջիջ: Արտասովոր հիվանդություններով են տառապում՝ երիտասարդ ու երեխա, ինչպիսին ալերգիկ ցաներն են, անտանելի քորը, շնչահեղձությունը: Արյուն են մտել, հեշտ չէ այդ թույնից ազատվելը:

Պարտադիր պատվաստումների՞ց էր, քովիդի դեղերի՞ց, թե՞ էլի պատճառներ կան:

Թշնամին մեր ջրերի ակունքում է նստած, ո՞վ գիտե: Չիպերը՝ մի կողմից, պատվաստումները՝ մյուս, թուրքերն ու թրքամետ կառավարությունն էլ՝ հո կան ու կան:

ՈՒ ամենավատը՝ այս ամենն այնքան էլ գրոտեսկային ու չափազանցված չէ:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 4367

Մեկնաբանություններ