ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Առաքելական Եկեղեցին հայկական աշխարհում ամենացանցային, ամենաինստիտուցիոնալ և ամենակազմակերպված կառույցն է

Առաքելական Եկեղեցին հայկական աշխարհում ամենացանցային, ամենաինստիտուցիոնալ և ամենակազմակերպված կառույցն է
03.06.2025 | 10:49

Հայկական քաղաքական լանդշաֆտում կան երեք կուսակցություններ, որոնք սփռված են աշխարհով, ունեն իրենց կառույցները, դպրոցներն ու կրթարանները և այլն։ Մյուսը, որը թերևս ամենազորեղն է Հայոց Առաքելական Եկեղեցին է, որը հայկական աշխարհում ամենացանցային, ամենաինստիտուցիոնալ և ամենակազմակերպված կառույցն է։

Հայաստանում ցանկացած իշխանություն, անկախ նրանից, թե ինչ կուսակցություն կներկայացնի, եթե ցանկանում է սպասարկել համահայկական օրակարգեր, եթե ցանկանում է ունենալ դոկտրինալ արտաքին քաղաքականություն, եթե ցանկանում է ունենալ համազգային ռազմավարություն, ապա պարտավոր է այս 4 կառույցների հետ ունենալ անխաթար և անշեղ լավ հարաբերություններ։

Որևէ անձնական էմոցիա, որևէ անձնական հակակրանքի առկայության դեպքում այդ իշխանությունը նախ կձախողի իր արտաքին քաղաքականությունը, հետո` համազգային առաքելությունը, իսկ վերջում` պետական իշխանության իրականացումը։

Այս 4-ից թերևս առավել կարևոր են երկու ամենաազդեցիկները` ՀԱԵ և ՀՅԴ։ Առանց այս երկուսի` առանց նսեմացնելու մյուս կառույցների դերը, պարզապես հնարավոր չի լինի արդյունավետ աշխատանք, հատկապես եթե դու որդեգրում ես «Փափուկ ուժը» որպես քո արտաքին ազդեցությունը, դերն ու նշանակությունը տարածելու, մեծացնելու ռազմավարական գործիք։

Հայաստանն ունի իրական հնարավորություն իր տեղն ու դերը փոխելու, իր դիրքերը բարելավելու համար, բայց ինչպես արդեն նշեցի, դա հնարավոր չի լինի առանց հայկական աշխարհի սինխրոն և արդյունավետ աշխատանքի։ Իսկ հակառակը` կործանում ու ավեր է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ