Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Երբ ֆուտբոլասերը երգում է իր երկրի հիմնը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Երբ ֆուտբոլասերը երգում է իր երկրի հիմնը
13.06.2013 | 01:05

Հիացած եմ Դանիայի ֆուտբոլասերների պահվածքով: Զգում ես, որ մշակույթ է ձևավորվել, զգացվում է քաղաքացին` կիրթ քաղաքացին, որին չես նկատի նույնիսկ եվրոպական որևէ այլ երկրի մարզադաշտում:
Հիացած և տպավորված եմ մարզադաշտում հիմնի կատարումից:
Դա մի աննկարագրելի զգացում էր, տպավորություն, հրաշք: Երբ ֆուտբոլասերը, թռվռալու, սուլելու, դրոշ թափահարելու փոխարեն, երգում է, երգում է իր երկրի հիմնը, երգում է ինքնամոռաց, հպարտ, արժանապատվության զգացումով, գեղեցիկ, երգում առանց նվագակցության, առանց երաժշտության:
Սովորել է պետք, դաստիարակել: Ընդօրինակել է պետք, լավ բանն ընդօրինակելը անպատվաբեր չէ, ընդհակառակը:

Դիտվել է՝ 4855

Մեկնաբանություններ