Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Թուրքական ցինիզմ

Թուրքական ցինիզմ
05.05.2023 | 21:19

Ըստ լրատվության, Թուրքիայի խորհրդարանի նախագահը, հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելը պատճառաբանել է Նեմեսիսի հուշակոթողի բացմամբ: Այս ցինիզմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնապես թուրք բարձրաստիճան չինովնիկներին չեն տրվի առնվազն հետևյալ պարզաբանումները՝

ա) Նեմեսիսի մասնակիցները ոչ միայն չեն դատապարտվել, այլև արդարացվել են, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը,

բ) զոհված բոլոր թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ Թալեաթը, 1919-21 թթ. հենց թուրքական զինվորական տրիբունալների կողմից դատապարտվել են մահապատժի՝ էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջումներ կազմակերպելու և իրացնելու մեղադրանքով: Կոնկրետ թալեաթը Գերմանիայում է թաքնվել՝ կեղծված անձնագրով, ներկայանալով իբրև Ալի Բեյ,

գ) թուրքական իշխանությունները, անտեսելով իրենց դատական ատյանների երբևէ չբեկանված դատավճիռները, շարունակում են հերոսացնել ոճրագործներին, անվանակոչում են բազմաթիվ մշակութային հաստատություններ, պողոտաներ և այլն: Վերջերս անգամ առաջարկել էին Հայաստան-Թուրքիա դեռևս չբացված անցակետը անվանակոչել Թալեաթի անունով:

Ընդ որում, 1930-31 թթ. միակ բանը, որ արել են դատավճիռների հետ կապված, այն է, որ բոլոր դատավորներին գլխատել են ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5837

Մեկնաբանություններ