Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Զզվելի է

Զզվելի է
02.09.2023 | 08:19

Երևանի զբոսայգիներից մեկում համերգ է, զվարճալի համերգ:

Գյումրիից ինչ-որ խումբ ուրախացնում է երևանցիներին: Սա դեգրադացիայի բացարձակ օրինակ է, դիտավորության արդյունք:

Պարզապես զզվելի է:

Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվելու մեր քաղաքի ու երկրի հետ, եթե այսպես շարունակվի:

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3551

Մեկնաբանություններ