Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեր քաղաքական մանկամտությունն ու թշնամիների հեռահար քաղաքականությունը

Մեր քաղաքական մանկամտությունն ու թշնամիների հեռահար քաղաքականությունը
27.09.2023 | 08:05

Կյանքի բուն էությունը համակողմանի և խորությամբ չհասկանալը, ուրիշների կյանքին ու նրանց ապրել չապրելուն մակերեսորեն մոտենալը թույլ է տալիս տաքուկ անվտանգության մեջ գտնվող մեր փսևդոիմաստուններին անմիտ ու անիրականանալի կոչերով դիմել անտերության, անորոշությունների ու գոյաբանական վտանգների մեջ գտնվող մեր մարդկանց։

Այն հանգամանքը, որ ճակատագրի չար խաղով և մեր անմիտ պահվածքով այսօր որևէ լիարժեք դաշնակից չունենք, բացի դրանից, չունենք մեր գոյությանը նպաստող հավաքական միտք, մեզ կանգնեցրել են գոյաբանական անորոշությունների առաջ։

Իսկ ուժ չունենալու կարևորագույն հանգամանքը բացառում է ապագայի հետ կապված որոշումներին մեր մասնակցությունը, քանի որ ժամանակին, ուժն ու հարստությունը կուտակելու փոխարեն, գողացել ու մսխել ենք դրանք՝ դրանով իսկ զրկելով ինքներս մեզ հավաքական հզորությունից։

Իշխանությունը շարունակում է իր անհայտներով լի քաղաքականությունը, իսկ ինչ վերաբերում է, այսպես կոչված, ընդդիմությանը, ապա այն գոյություն կունենա միայն այն ժամանակ, երբ նրա թիկունքում հայտնվի որևէ իրական ուժ։

Ինչ վերաբերում է մեր միասնությամբ որևէ հավաքական ուժ ստեղծելուն, ապա դա հենց էն գլխից բացառված է մեր քաղաքական մանկամտության պատճառով և թշնամիների հեռահար իմաստուն քաղաքականությամբ, որով մեզ պառակտել են մինչև հյուլեների մակարդակ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ