Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Իշխանության աքիլլեսյան գարշապարը գտնված է՝ հանրային պարսավանքը

Իշխանության աքիլլեսյան գարշապարը գտնված է՝ հանրային պարսավանքը
02.11.2024 | 12:28

Նախորդ օրերի նյարդային, բացարձակ ապօրինի ձերբակալումներն այն երիտասարդների, որոնք հանրային պարսավանքի սյունին էին գամում Փաշինյանի նախարարներին, սրտի դատավորներին, դատախազներին… նրանց պատկեր-թռուցիկները տարածելով, բացահայտելով, որ նրանք ոչ թե պետությանն են ծառայում, այլ վերադասին՝ որպես անձնական օգտագործման խամաճիկներ, ապացուցեց, որ փաշինյանական կամակատարները հույժ ծանր են տանում իրենց պարսավող նկարները հանրային վայրերում՝ ի տես ընտանիքի անդամների, քաղաքացիների, ամոթ եւ նախատինք ստանում։

Սարսափեցին եւ փորձեցին ապօրինի զենք պահելու նսեմ մեղադրանքով վախեցնել երիտասարդներին։

Այո՜, Սրբազան պայքարի ամենահաջողված գործողությունը երիտասարդների այս քայլն է՝ հանրային պարսավանքը մեծագույն ուժ ունի, եթե այն տարածվի, ապա կամակատար հարմարվողների բանակը կնվազի։

Քաղաքացիական անհանդուրժողականության ալիք պիտի բարձրանա։

Հայաստանին օրինազանցումը չհանդուրժող, անկախ պետականության, ազգային ինքնության դեմ դուրս եկողներին արհամարհող եւ դատապարտող քաղաքացիներ են պետք, որոնք իրենց ուժով օրենքի գերակայություն կհաստատեն՝ հետ բերելով մեր պատանդներին, զավթված տարածքները, կերաշխավորեն Արցախ վերադառնալու հայոց անբեկանելի իրավունքը՝ վերականգնելով հայկականության զորությունը ինքնորոշվելու եւ ինքնիշխան ապրելու իր հայրենի հողում։

Այդ քաղաքացին չի վախենում պաշտպանել իր ոտնահարված իրավունքները, հայրենի պետության սահմանները, սահմանադրությունը, ՀՀ Անկախության հռչակագիրը։

Մեր փրկությունը նման քաղաքացիներն են, որոնք կան, բազում են, բայց դեռ տարանջատ, նրանց ձայնն են փորձում լռեցնել պետությունը «լավ ապրելու» գործիք դարձնողները, որոնց համար քաղաքացին սոսկ անխոս ու անղեկ հարկատու է՝ հացի պաշտամունքի կրող։

Բայց ի հեճուկս լռեցնողների՝ գալիս է քարեր հավաքողների ժամանակը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2111

Մեկնաբանություններ