ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Բարդ է ազգություն չունեցողից ազգային մտածելակերպ ակնկալելը

Բարդ է ազգություն չունեցողից ազգային մտածելակերպ ակնկալելը
30.01.2025 | 16:13

Վաղուց եմ եկել այն եզրակացմանը, որ Նիկոլի պատրանքները մեր հասարակության մի ստվար հատվածի բարի ցանկությունների բավարարման հանգրվանն են․ հենց դրանցով են նրանք ապրում՝ ցավին անտարբեր, դավին անտեղյակ կեցվածքով՝ նրա ամեն մի միտք համարելով փիլիսոփայական բացարձակ ճշմարտություն։ Շատ կարևոր է արձանագրել, որ նման խեղված իրականության մեջ պատրանքն ամենալավ ծախվող լուրն է։

Երկրի ներսում գոյություն ունեցող ապատիայի, ատելության մեջ Փաշինյանը փորձում է դրական իմիտացիաներ ստեղծել ու սեփական ծուռ հայելիների աշխարհը ներկայացնել որպես բացարձակ իրականություն ու ճշմարտություն, մարդկանց վզին փաթաթել ուղեղային տարբեր փայլատակումներ։ Այլապես այսօր չէր խոսի «իրական» ու «պատմական» հայաստաններից, օրակարգ չէր բերի «Արարատ-Արագած» պոլեմիկան, չէր պղծի Ցեղասպանության փաստը։

Ակնհայտ է, որ Փաշինյանն իր երևակայությունը փորձում է բանական տիրույթում տիրաժավորել․ օրինակ, ինչպե՞ս մեկնաբանել այն միտքը, երբ ասում է, թե «իրականությունը կտրված է մեր պատկերացումներից»։ Ստացվում է՝ գոյություն ունեցող իրողությունները պետք է չափագրվեն նիկոլական տրամաբանության շրջանակում։ Այս ամենն ունի մի բնորոշում՝ տրավմա, քանի որ դժվար թե ադեկվատ ու սթափ բանականություն ունեցողը խոսի նման բնորոշումներով։

Նիկոլական իշխանությունն ազգային իղձեր ու նպատականեր չունի՝ սա անհերքելի փաստ է, և թերևս կհամաձայնեք՝ բարդ է ազգություն չունեցողից ազգային մտածելակերպ ակնկալելը, էլ ուր մնաց՝ ազգային արժեքներով երկրի կառավարում սպասել։ Այս ամենը վերահաստատում է թուրքական արժեհամակարգով ապրելու և Հայաստանը ժամ առաջ թուրքացնելու նրանց օրակարգը։

Հ․Գ․ Ի դեպ, տրանսպորտի թանկացման բլեֆը բոմբ աշխատեց, երբ թեման տիրաժավորեցին 300 դրամի մասով, թանկացրեցին՝ 150-ով։ Սա այն դեպքն է, երբ սևի կողքին դնում են մոխրագույնը և բոլորին ապացուցում, որ այն սպիտակ է։ Ասեմ՝ սա էլ է թուրքական նարատիվի մի հերթական չափաբաժին, երբ ներկայացվում է մեծ պահանջ, սակայն իրականում պլան մինիմումը դառնում է լուծված խնդիր։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4478

Մեկնաբանություններ