-
23.07.2017|
15:07
Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները վատանում են և քաղաքագետները զգուշանում են, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ Բաքուն կախված է «ավագ եղբորից» քաղաքականության, տնտեսության, միգրացիայի ու էներգետիկայի հարցերում: Խոսքը ռազմաքաղաքական ոլորտի մասին է, որտեղ մեծ դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը:
-
22.07.2017|
22:25
Երեկ Սոչիում հանդիպեցին Պուտինն ու Ալիևը: Մանրամասներ դեռ չկան: Kremlin ru-ն փոխանցել է առաջին հինգ րոպեն:
-
21.07.2017|
04:56
Հուլիսի կեսերին հանկարծ իմացանք, որ հայ զինվորականներն արդեն մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ճիշտ է, ոչ թե Վրաստանում, այլ Ռումինիայում: Բայց այդտեղ էլ են մեր զինվորականները գործակցում Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռազմական հակառակորդների հետ:
-
21.07.2017|
00:46
Մ.թ.ա. 100 թվականի հուլիսի 21-ին (տարբեր աղբյուրներ նշում են և 12-ը, և 13-ը) բարձրատոհմիկ ու աղքատացած պատրիկի ընտանիքում ծնված հռոմեացին արդեն երրորդ հազարամյակն է՝ ամենահայտնի ու ամենահակասական իտալացին է: Պարզապես՝ Գայոս Հուլիոս Կեսար:
-
21.07.2017|
00:13
Բաքվի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ ՌԴ ու Իսրայելի քաղաքացի, դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանում նա մեղադրվում է, առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման, Ղարաբաղ այցելելու մեջ: Ադրբեջանցի քաղաքագետները կարծում են, որ նա ավելի շուտ ազատություն կստանա:
-
20.07.2017|
12:02
Համաշխարհային ղեկավարների ընթրիքի ժամանակ, որ հավաքվել էին G20-ի սամմիթին, նախագահ Թրամփը վեր կացավ ընդարձակ սեղանի մոտ իր տեղից ու ուղղվեց այնտեղ, որտեղ նստած էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է The New York Times-ը:
-
20.07.2017|
11:59
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանը վերընտրեց գործող նախագահ Բակո Սահակյանին նոր ժամկետով: Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ընտրված է համարվում թեկնածուն, որ ստացել է պատգամավորների ձայների երկու երրորդը:
-
19.07.2017|
11:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով եղել է Լատվիայում: Նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հետաքրքիր հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «Եվրոպայի Խորհրդի ու Ադրբեջանի հարաբերություններում առաջին պլանում, իհարկե, էներգետիկ հարցերն են», իսկ «Ադրբեջանն իբրև հուսալի գործընկեր խաղում է ու խաղալու է իր դերը Եվրոպայի էներգաանվտագության ապահովման մեջ»:
-
19.07.2017|
11:10
Էներգետիկ շուկաների պարադոքսը՝ չնայած ցածր գներին, ամերիկացիները մեկը մեկի հետևից շահագործման են հանձնում նոր հանքավայրեր՝ սադրելով ՕՊԵԿ-ի նավթային կարտելին և անցկացնելով շուկայյի յուրօրինակ զտում: Ցածր գների լավագույն դեղը ցածր գներն են:
-
18.07.2017|
09:33
«Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ, չնայած ՈՒկրաինայի ու Լեհաստանի լրատվամիջոցների չարախոսությանը: Այս երկու պատմական թշնամիները միջազգային տեղեկատվական դաշտը բառացիորեն հեղեղել էին հետևյալ տրամադրությամբ հրահրիչ հաղորդագրություններով. «ՈՒռա՜, Թրամփը հրաժարվել է Պուտինի հետ բանակցելուց»: