Պուտինն անսպասելի քայլեր է անում արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական նպատակներով, Թրամփը ոչ մի ռազմավարություն չունի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող են գործընկերներ դառնալ կամ հակառակորդներ՝ Tagesspiegel-ի կայքում գրում է Լիանա Ֆիքսը՝ Կերբերի հիմնադրամի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի փորձագետը:
Անկարայի նախաձեռնությամբ կայացել է Թուրքիաի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագիտությունը նուրբ գործ է, հատկապես ֆորս մաժորի պարագայում գործողությունների մակարդակում: Վաշինգտոնը գրոհել է Սիրիայի զինված ուժերը Հոմս նահանգում:
Մի քանի ժամից կավարտվի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտերի ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Ընդամենը երեք կուսակցություններ են մասնակցելու ընտրություններին՝ ՀՀԿ-ն՝ քաղաքապետի թեկնածու ունենալով Տարոն Մարգարյանին, «Ելք» դաշինքը՝ քաղաքապետի թեկնածու ունենալով Նիկոլ Փաշինյանին, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածու ունենալով Զարուհի Փոստանջյանին։
ՄԱԿ-ի ԱԽ նիստն ավարտվեց՝ ինչպես պիտի ավարտվեր՝ առանց արդյունքի, առանց բանաձև ընդունելու Սիրիայի Իդլիբ նահանգում ենթադրյալ գազային հարձակման մասին: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջարկած «մեղադրական» բանաձևը չքվեարկվեց:
Նախագահական Հայաստանը առոք-փառոք, նաև հոգնած ու ամոթխած վերջապես հանգրվանեց հայոց նորագույն պատմության Ա հատորում։ Սկսվել է նոր դարաշրջանը, և երկիրը տեղակայվում է նորագույն պատմության Բ` «Խորհրդարանական հանրապետություն» հատորում։
-Մարքսը ասալ ա՝ էս աշխարհը ըսենց եկալ ա, ըսենց էլ քինալ ա,- խորհրդային տարիներին գործարանում արտադրական պրակտիկա անցկացնող ուսանողներիս բացատրում էր ղարաբաղցի ուստա Աբոն:
Խորհրդարանական ընտրություններից հետո, բնականաբար, շատ է խոսվում քվեարկության արդյունքների մասին։ Հիմնական ուշադրությունը սևեռված է հաղթող ուժերի կամ ռեյտինգային թեկնածուների վրա։ Իհարկե, դա օրինաչափ է՝ հաշվի առնելով խորհրդարանական համակարգում օրենսդիր մարմնի կարևորությունը։
Աշխարհը ցավակցում է Ռուսաստանին ու Սանկտ Պետերբուրգին: Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոյում ապրիլի 3-ին կատարված ֆաշիստաբարո ահաբեկչությունը 14 մարդու կյանք խլեց, տասնյակ մարդիկ վիրավոր են և գտնվում են հիվանդանոցներում: Ապրիլի 3-ից Հյուսիսային Պալմիրայում եռօրյա սուգ է հայտարարված: Ապրիլի 4-ի դրությամբ, տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացած չորս կանանց ինքնությունը նույնիսկ պարզված չէր:
Ընտրություններից հետո Հայաստանում սովորաբար կենտրոնակայան է դառնում Ազատության հրապարակը: Ապրիլի 3-ին ոչ ոք ցանկություն չհայտնեց ավանդույթին տուրք տալ: Ոչ էլ 4-ին, 5-ին կամ 6-ին:
Բայց ինչ տաղտուկ գործ է պետությունը: Անընդհատ մի պրոբլեմ կա: Բոլորը դժգոհ են, ոչ ոք շնորհակալ չէ: Մի գործը կիսատ, մյուսն է սկսվում: Ճոճանակը ո՞նց է լինում: Կարուսելը ո՞նց է լինում: Փող էլ չկա:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...