Այսօր այցելել եմ Մասիսի համայնքապետարան, ընկերոջս՝ Դավիթ Համբարձումյանին տեսնելու համար: Իրավիճակը դժվար է նկարագրել: Հազարավոր անտուն արցախահայեր, ովքեր իրենց ընտանիքների համար ապաստան գտնելու վերջին հույս տեսնում են Դավիթին: Մարդկանց համար կան վրաններ, որտեղ կազմակերպվում է նրանց սնունդ տրամադրելը: Համայնքի բոլոր երևելի մարդիկ, համայնքապետարանի բոլոր աշխատակիցները զբաղված են միմիայն արցախահայերին ապաստարան գտնելով ու տրամադրելով:
Ամերիկան և Եվրոպական փափուկ ուժի կիրառմամբ (եթե իհարկե փափուկ էր, որովհետև ունեցանք, թե´ ռազմական գործողությունների արդյունքում զոհեր և թե´ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհեր) արցախցիներին ստիպեցին լքել իրենց հազարամյակների բնօրրանը:
«Մենք լրջորեն ենք վերաբերվում այդ մեղադրանքներին՝ կապված էթնիկ զտումների և ցեղասպանության հետ։ Երբ տեսնենք, որ ապացույցներ կան, չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց: Քանի դեռ ապացույցներ չկան, էթնիկ զտnւմների մասին չենք կարող խոսել»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Ահա շրջում ենք մեր պատմության ևս մի սև էջ: Հերթական անգամ ՏԷՐԸ մեզ բան է ուզում հասկացնել, որ մեր հույսը երբեք չդնենք մարդկային զորությունների վրա, կապ չունի դա լինի ռուսի, թե ամերիկացու, եվրոպացու, թե ասիացու տեսքով:
Մեզ ու մեր երկիրը ոչ-ոք չի հարգելու, քանի դեռ մենք ինքներս չենք հասկացել` ինչ ասել է արժանապատիվ կեցվածք: Մեզ օգտագործելու են ու շպրտեն, քանի դեռ սեփական ժողովրդին էս վիճակին հասցրածները շարունակում են տնօրինել երկրի ճակատագիրը։ Երբ մեղավորներ եք որոնում ձեզանից դուրս, բոլորի մոտ ընդամենը ձեր փոքրոգությունն եք ցուցադրում. մեկը վախենում է աշխատանք կորցնելուց, մյուսը՝ պետական մեքենայի հարվածի տակ չհայտնվելուց, երրորդը ուղղակի իր լուման ունի ներդրած էս անիրաներին իշխանության բերելու հարցում և ուղղակի սարսափում է էդ մտքից:
Պատճառն աշխարհաքաղաքական է. այս ամենին հասցրեց արևմտամետությունն (փողասիրություն) ու հակառուսականությունը, չլիներ Հայաստանում արևմտամետ էլիտա, չէր լինի գունավոր հեղափոխություն և վերջինիս հետևանք Արցախի կորուստ, հազարավոր զոհեր և երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի:
Վանե՛ք, մերժե՛ք, հեռացրեք, և մի՛ լսեք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ «…ամեն ինչ վերջացավ…», առավել ևս նրանց, ովքեր կիսաուրախ ասում են՝ «այսպես էլ պետք է լիներ…»։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...