Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Պղծել են Արցախի ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը

Պղծել են Արցախի ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը
17.07.2024 | 18:35

Ստեփանակերտում ադրբեջանցի վանդալները պղծել են Արցախի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը. պոկել են տապանաքարի վրայի խաչը, ջնջել են տապանաքարի վրայի գրածները, իսկ տեսանյութը նկարահանող պիղծը քայլում է գերեզմանի վրայով...

Կապիտուլյանտ Նիկոլն առաջարկում է սրանց հետ խաղաղ ապրել:

Դե ապրեք...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 9120

Մեկնաբանություններ