ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ադրբեջանցիները ՔՊ-ի հաղթանակն ընկալում են որպես սեփական հաղթանակ

Ադրբեջանցիները ՔՊ-ի հաղթանակն ընկալում են որպես սեփական հաղթանակ
19.11.2025 | 11:27

Հետևում եմ ադրբեջանական մամուլի արձագանքին և մեկնաբանող ադրբեջանցիների խոսքին Վաղարշապատում քպ-ի գրանցած «աշխարհացունց հաղթանակի» (ինչպես մի քպ-ական էր ասել՝ ջախջախիչ) շուրջ։

Թերևս, ավելի մեծ ոգևորություն, քան հենց իրենք՝ քպ-ականներն են ապրել, հնարավոր չէր պատկերացնել։

Ինչքան էլ որ տարօրինակ թվա, թե ադրբեջանցիներն ինչ կապ ունեն Հայաստանի ներքին գործերի հետ, այնուամենայնիվ, կա շատ տրամաբանական բացատրություն․ ադրբեջանցիները քպ-ի հաղթանակն ընկալում են որպես սեփական հաղթանակ։

Ինչու՞։

Վստահաբար խնդիրն այն չէ, որ նրանք շատ են սիրում քպ-ականներին, այլ այն, որ քպ-ականների միջոցով նրանք կարծում են, թե կպահպանեն իրենց ձեռք բերած հնարավորությունները և երկարատև ստատուս-քվո կհաստատեն ուժային հենց այս կոնֆիգուրացիայով, որն այժմ կա։ Եվ իհարկե, եթե հտևենք քպ-ականների մեկը մյուսից ավելի զավեշտալի հայտարարություններին, ապա կտեսնենք, որ իսկապես ադրբեջանցիների կողմնորոշումն հիմնավոր է։

Եթե փորձենք երևույթին տալ կարճ բնութագրում, ապա ադրբեջանցիների ընկալմամբ «քպ-ի հաղթանակն իրենց հաղթանակն է հայերի նկատմամբ», իսկ ադրբեջանական իշխանությունների ընկալմամբ «քպ-ի հաղթանակն իրենց հաղթանակն է հայերի նկատմամբ, իսկ քպ–ի պարտությունն իրենց պարտությունը չէ»։

Ասել է՝ Ալիևը Հայաստանի վրա ճնշումն հասցրել է մի մակարդակի, երբ իր կարծիքով Հայաստանն այլևս անդառնալիության կետն հատել է, և ինչ իշխանություն էլ գա, ստիպված կլինի ընդունել ձևավորված տարածաշրջանային կոնյուկտուրան։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 169

Մեկնաբանություններ