ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Պիեռ Սարկոզի. «Ֆրանսիահայ համայնքը մեծ է, և նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են»

Պիեռ Սարկոզի. «Ֆրանսիահայ համայնքը մեծ է, և նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են»
15.07.2012 | 19:31

Ֆրանսիայի ազգային տոնը Երևանում նշեցին յուրօրինակ համերգով։ Հուլիսի 14-ի երեկոյան Սիրահարների այգում համերգային ծրագրով հանդես եկավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որդին՝ Պիեռը, նույն ինքը DJ MOSEY-ն։
Քաղաքական գործիչ հայրը ոգևորված չէր որդու երաժշտական կարիերայով, սակայն նախագահի որդի լինելու փաստը չխանգարեց, որպեսզի Պիեռը հաստատուն քայլերով առաջ գնար շոու բիզնեսի աշխարհում։ Այսօր արդեն Պիեռ Սարկոզին համաշխարհային ճանաչում ունի. նա ամենասպասված DJ-ներից է։ DJ MOSEY-ն ներկայանում է House, Electro, French House, Nu Disco, Soul, Hip Hop, RnB ոճերով, նաև երաժշտական պրոդյուսեր է։
Պիեռ Սարկոզին առաջին անգամ է Հայաստանում, և ինչպես ինքն է ասում, հրաշալի տպավորություններ է ստացել մեր երկրից։ «Ես շատ հայ ընկերներ ունեմ։ Ֆրանսիայի համայնքը մեծ է, և նրանք բոլորն էլ հրաշալի մարդիկ են»,- ասում է Պիեռը։
Պիեռ Սարկոզիի հայաստանյան համերգը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Modd Events» հայ-ֆրանսիական կազմակերպությունը։
Երեկոյի ընթացքում բարձր տրամադրություն և դրական լիցքեր փոխանցեցին նաև հայ DJ-ները՝ Վակցինան, Հայկ Սոլարը և Առնի Ռոքը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն այս նախաձեռնությունը համարում է հայ-ֆրանսիական հարատև բարեկամության ևս մեկ ապացույցը։ Ըստ նրա՝ համերգային այս ծրագրի նպատակներից մեկն է ամռան շրջանում երիտասարդների համար կազմակերպել հետաքրքիր միջոցառում և ցույց տալ, որ հայ DJ-ները նույնպես կարող են նույն բեմից հանդես գալ ֆրանսիացի հայտնի DJ-ի հետ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ