Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ
05.06.2013 | 00:43

Այս թոհուբոհի մեջ մի բան հստակ հասկացա. ձեռքը թափ տալն ու անցնելը, լռելն ու գլխիկոր քայլելը, առանց հետ նայելու գնալը, անտարբեր հայացքը խոսում է մի բանի մասին, որ այս ամենը դեմարշ է հասարակության կողմից պետության դեմ, ավելի ճիշտ՝ պետական համակարգի դեմ:
Գոնե ես կարծում եմ, որ սա պետք է ամենավիրավորականը լիներ պետության համար, երբ հասարակության դեմարշն արտահայտվում է անտարբերությամբ, արհամարհանքով:
Պետք չէր այսպես մսխել այդ վստահությունը, միայն այն բանի համար, որ պետական հարկադրանքի մեքենան ցանկություն չունի պատժելու իր ներսի խարխլողին:
Այսպես բարոյապես սպանելով հասարակությանը՝ մի օր անպայման կանգնելու ենք պետության փլատակների առաջ՝ սերունդների համար բացելով նույն սխալները կրկնելու խորտակող ճանապարհը:
Դու´ք գիտեք, ընտրության ճանապարհը ձերն է:

Դիտվել է՝ 4509

Մեկնաբանություններ