Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Սրենք մեր ժանիքները

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Սրենք մեր ժանիքները
23.01.2014 | 11:12

Տարբեր լրատվական աղբյուրներ, առանց ՊՆ-ի հետ ճշտումներ կատարելու՝ բնակչությանը տագնապեցնող լուրեր են տարածում: Մի արեք այդպիսի բան, դա անկանխատեսելի հետևանքներ կարող է թողնել: Այո, պատերազմը վախենալու երևույթ է ... քանի որ.

ա) զոհվում են մեր հարազատներն ու հայրենակիցները, անկախ նրանից՝ զինապարտ ե՞ն, թե խաղաղ բնակիչ

բ) ավերվում է երկրի տնտեսությունը

գ) բնակչությունը տարագիր է դառնում իր բնակավայրերից:

դ) և այլն և այլն ... Եվ ի՞նչ, հաշտվել այդ մտքի հե՞տ: Երբե՛ք: Բնականաբար նորմալ մարդը պետք է վախենա պատերազմից: Բայց ո՛չ երբեք սարսափի: Սարսափը կործանարար է: Սովորենք օրինակ վերցնել բնությունից: Կենդանական ողջ աշխարհում հարձակվում, ինքնապաշտպանության դիմում են վախից: Անգամ ամենաանմեղ թվացող արարածները: Իսկ գազանի զոհ են դառնում սարսափահարները, նրանք, ովքեր անջատվում են իրենց՝ ինքնապաշտպանության դիմած խմբից: Գազանը խժռում է թույլին, հիվանդին, սարսափահար փախչողին: Հետևաբար, պատերազմից խուսափելու միակ ձևը Գազանին համախմբված Ատամ ցույց տալն է: Սրենք մեր ժանիքները ...

Դիտվել է՝ 5157

Մեկնաբանություններ