Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Սերբիան ուսումնասիրում է Թուրքական հոսքը

Սերբիան ուսումնասիրում է Թուրքական հոսքը
11.04.2015 | 14:41

Քննարկվում է «Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը Սերբիայի միանալու հարցը՝ ասել է ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը` ընդգծելով, որ գազային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Բելգրադի օրակարգում է: Դիվանագետը հավելել է, որ Բելգրադում սպասում են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին: «Դա հանդիպում կլինի առևտրի և գիտատեխնիկական համագործակցության հարցով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների մակարդակով: Հանդիպման թեման կլինի հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստումը, որն անցկացվելու է այս տարի՝ Սերբիայում»,- նշել է դեսպանը:

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ