Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Իրանն ավելացնում է Իտալիա մատակարարվող նավթի ծավալները

Իրանն ավելացնում է Իտալիա մատակարարվող նավթի ծավալները
08.05.2016 | 12:40

Իրանը պայմանագիր է կնքել, որով նախատեսվում է մեծացնել Saras իտալական նավթավերամշակման գործարան մատակարարվող նավթի ծավալները` Թեհրանում հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար և Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ռուքն ադ-Դին Ջավադին:

«Իտալական և իրանական ընկերությունները պայմանագիր են կնքել, որը ենթադրում է իրանական նավթի ամենօրյա մատակարարումների ծավալի ավելացում` մինչև 65 000 բարել»,- ասել է փոխնախարարը: Ջավադին ընդգծել է, որ իտալական գործարան օրական 30-35 000 բարել նավթ է մատակարարվում Իրանից: Իրանը բանակցում է Eni իտալական էներգետիկ հսկայի հետ հում նավթի մատակարարման գործարք կնքելու համար:

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ